Ամուլսարի հարցը հանգուցալուծվում է. մնաց վերջին քայլը

Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված ու արդեն մեկ տարի շարունակվող աբսուրդային վիճակը կարծես մոտ է վերջնական հանգուցալուծման:

ՔԿ-ն հրապարակել է Ամուլսարի գործով եզրակացության վերջնական արդյունքները, որոնք, ըստ էության, ցրում են այն բոլոր սին մեղադրնքներն ու կասկածները, թե իբր հանքի շահագործումը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ հայաստանյան բնության վրա:

Օգոստոսի 15-ի Կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Կառավարության ներկայացուցիչները կծանոթանան ամբողջական փաստաթղթին և դրա արդյունքում կգանք եզրակացության:

Այսպիսով՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար հույժ կարևոր այս ներդրումային ծրագիրը տեսանելի ապագայում կարող է լիարժեքորեն կյանքի կոչվել: Սակայն ակնհայտ է նաև, որ համապատասխան որոշում կայացնելը Կառավարությանը հեշտ չի տրվելու. հասունանում են բողոքներ (մի խումբ բնապահպան ակտիվիստներ արդեն իսկ Կառավարության շենքի դիմաց ակցիաներ են անում՝ հանքի հնարավոր շահագործման դեմ, իսկ քաղաքական կուսակցություններից «Սասնա Ծռերն» էլ հանդես են եկել հայտարարույամբ՝ մեղադրելով Փաշինյանին իբր հեղափոխական արժեքների դավաճանության մեջ՝ հիմք ընդունելով Ամուլսարի հարցում Փաշինյանի կառավարության հնարավոր դրական որոշման մեծ հավանականությունը):

Ինչ էլ լինի, արդեն իսկ հարկավոր է արձանագրել, որ Փաշինյանի ու նրա թիմի նկատմամբ ճնշումը մեծանալու է:

Այս իրավիճակում Կառավարությունը և, մասնավորապես, անձամբ Նիկոլ Փաշինյանը վերջնական որոշում կայացնելիս ստիպված են լինելու դրսևորել իսկապես բացառիկ կամք, տուրք չտալ արհեստական ճնշումներին ու կայացնել իսկապես տնտեսության համար փրկօղակի դեր ունեցող կարևորագույն որոշում՝ թույլ տալով «Լիդիանին»  աշխատել, արարել Հայաստանում, ինչը, մի կողմից, էապես կնպաստի տնտեսական առաջընթացին, մյուս կողմից՝ ողջ աշխարհում Հայաստանի վարկանիշի աճին:

Խնդրի հաջող հանգուցալուծման դեպքում Հայաստանը կարող է իսկապես ներդրումների ակնակիքներ ունենալ հատկապես ԱՄՆ-ից, որը երբեք չի թաքցրել իր աջակցությունը՝ «Լիդիանին»: Այսինքն՝ այսօր Ամուլսարի հարցը ձեռք է բերել նաև ինչ-որ իմաստով աշխարհաքաղաքական կամ աշխարհատնտեսական արժեք, որը ՀՀ կառավարությունը հաշվի չառնել ուղղակի չի կարող:

Փաստերը «Լիդիանի» օգտին են, իսկ բոլոր ռիսկերը, որոնք առաջանալու են հանքի շահագործման հետևանքով, ընկերությունը խոստանում է կառավարելի դարձնել, չեզոքացնել դրանք:

«Լիդանին» չհավտալու հիմքեր չկան, քանզի, եթե անկեղծ, ապա Հայաստանում շատ դժվար կլինի գտնել հանքարդյունաբերությամբ զբաղվող ևս մեկ նմանատիպ ընկություն, որն իր գործունեությունն ի սկզբանե ծավալած լինի միջազգային բոլոր նորմերին համապատասխան՝ զգալով հսկայական պատասխանատվություն ու այն կրելով պատվով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.