Ամուլսարի գործով Քննչական կոմիտեն գործել է պրոֆեսիոնալության դաշտում

 Երեկ Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի գործով փորձաքննության վերջնական եզրակացությունը, որին հասարակությունը՝ հատկապես բնապահպանները սպասում էին ամիսներ շարունակ: Փորձաքննության եզրակացությունն ըստ էության տվել է բոլոր հարցերի պատասխանները, սակայն հանքի շահանգործմանը դեմ արտահայտվող անձինք շարունակում են աղմկել: Երեկ ակցիա էին իրականացում Ջերմուկում, այսօր արդեն կառավարության շենքի դիմաց: Նրանք փորձում են կասկածի տակ դնել մի եզրակացություն, որն իրականցվել է միջազգային առաջատար կազմակերպություններից մեկի կողմից: Իսկ կասկածի տակ են դնում ոչ թե փաստարկված հիմնավորումներով, այլ ենթադրություններով և մասնագիտական հիմնավորումներից զուրկ մեկնաբանություններով: Այս ֆոնին իհարկե գնահատելի է նախաքննական մարմնի՝ Քննչական կոմիտեի պրոֆեսիոնալիզմը, որը կարողացավ գործի քննության հենց սկզբից ապահովել գործի բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվույթունը: Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն անձամբ էր «Էլարդ » ընկերության փորձագետներին հորդորել գործել օբյեկտիվ և տալ այնպիսի եզրակացություն, որը կտա բոլորին հուզող հարցերի պատասխանները: Այսօր՝ փորձաքննութունից շուրջ 5 ամիս անց կարելի է փաստել, որ ՔԿ նախագահի հորդորը կոնկրետ արդյունքներ է տվել, քանի որ եզրակացություն իսկապես օբյեկտիվ է և տվել է հասարակության զգալի հատվածին հուզող հարցերի պատասխանները: Իհարկե Ամուլսարի հանքի շահագործման դեմ արտահայտվող մոտ 20 անձինք դեռ կշարունակեն բողոքի ակցիաները, դեռ փորձեր կկատերեն ցեխ շպրտել նախաքննական մարմնի գործունեության վրա, սակայն ակնհայտ է, որ Քննչական կոմիտեն կարողացավ գործել պորֆեսիոնալիզմի դաշտում և առաջնորդվել օբյեկտիվությամբ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.