Նիկոլ Փաշինյանի ուշագրավ ժեստն՝ արցախցիներին. քոչարյանական պրոպագանդայի պարտությունը

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ առաջիկայում ՀՀ կառավարությունը մտադիր է Արցախին  շուրջ 2.9 միլիարդ դրամ աջակցություն տրամադրել «Պաշտպանության բանակի զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար (գումարի վերջնական չափը գտնվում է ճշգրտման փուլում)»:

«Ինչպես և հայտարարել էի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում ունեցած ելույթում, մինչև 2023 թվականը մտադիր ենք լուծել նաև ՊԲ զինծառայողների բնակարանային խնդիրները»,-մասնավորապես` գրել է վարչապետ Փաշինյանը:

Փաշինյանի հայտնած տեղեկությունն, անկասկած, ուշագրավ է առաջին հերթին այն իմաստով, որ սրանով, ըստ էության, գործնականորեն փաստվում է ընդդիմադիր ճակատում (խոսքն, առաջին հերթին, արտախորhրդարանական ընդդիմության, բայց հատկապես դրա քոչարյանական թևի մասին է) պոպուլյար հանդիսացող այն թեզի սնամեջությունը, համաձայն որի՝ Փաշինյանի իշխանության բուն նպատակն Արցախը թուլացնելն ու իբր որոշ ուժերի «ջրաղացին ջուր լցնելն է»՝ այդ թվում և Հայաստանի ու Արցախի միջև պառակտում հրահրելով:

Երկրորդ ուշագրավ հանգամանքը, թերևս, վերաբերում է Արցախում հայաստանյան նոր իշխանոթյունների հանդեպ ունեցած ընկալման խնդրին:

ՀՀ իշխանությունների այսօրինակ ժեստը մի կողմից կոչված է լինելու Արցախի հզորացմանը, մյուս կողմից՝ արցախցիների շրջանում լիակատար վստահության ձեռքբերմանը:

Բանն այն է, որ արցախցիների առնվազը մի հատվածի շրջանում առաջին հերթին քոչարյանական պրոպագանդայի արդյունքում ստեղծվել է թյուր կարծիք, թե իբր հայաստանյան նոր իշխանությունները մտադիր են ավելի պակաս կարևորել արցախցուն ու նրան հուզող խնդիրները, քան նախորդները: Մարդկանց ուղեղները լվանալով «դավադրությունների տեսություններով»՝ հեղափոխությամբ մերժված համակարգն արել ու այսօր էլ փորձում է անել ամեն բան՝ արցախցների աչքում Փաշինյանին ստվերելու:

Իր այս կարևոր ժեստով Փաշինյանը հուժկու հակահարված է հասցնում դատարկ պրոպագանդային զոռ տվող ուժերին ու փաստում, որ ոչ միայն անտարբեր չէ Ստեփանակերտի անվտանգության նկատմամբ (զինծառայողների հանդեպ հոգածությունն ուղիղ կապ ունի անվտանգության խնդրի հետ), այլև պատրաստակամ է Արցախի իշխանություններին էապես աջակցելու այն խնդիրների լուծման հարցում, որոնց արդյունավետ լուծման համար հայկական երկրորդ պետությունը կարող է զգալ մայր Հայաստանի կարիքը:

Հայաստանի նոր իշխանությունները, չհանդիսանալով հնի տրամաբանական շարունակությունը, մտադիր են նոր հարթության վրա դնել երկկողմ հարաբերություններն ու դրանք դարձենլ շատ ավելի ամուր ու մաքուր, քան նախկինում էր: Հիմա կա բացառապես ազգային շահը, որի սպասարկմանն է ուղղված ՀՀ իշխանությունների ողջ ճիգն ու ջանքն, իսկ կառավարման ստվերային գործիքակազմերը՝ շաղկապված կոռուպցիոն բազմաթիվ թելերով, անցյալում են մնալու:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.