Կհաջողվի՞ Հայաստանին օգտագործել առիթը. նոր հորիզոններ՝ գյուղատնտեսության զարգացման համար

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հանդես գալով ԶԼՄ ներկայացուցիչների համար նախատեսված հայտարարությամբ, ասել է. «Քննարկված հարցերից շատերի կապակցությամբ հասանք համաձայնության: Մանավորապես՝ ԵԱՏՄ շրջանակում ալկոհոլային շուկայի կարգավորման մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցման ուղղությամբ մեր աշխատանքին վերաբերող հարցն է քննարկվել: Այն ուղղված է ալկոհոլային արտադրանքների փոխադարձ առևտրում խոչընդոտների վերացմանը և Միության կազմում ալկոհոլային շուկայում խոչընդոտներից խուսափելու պայմանների ստեղծմանը»:

Փաշինյանը նաև մանրամասնել է, որ քննարկվել է նաև Միության ներսում փոխադարձ առևտրի ընդլայնման համար պայմանների ստեղծման հարցը։ Ըստ նրա՝ այս առումով նախատեսվում է հրապարակել ագրոարդյունաբերական համալիրի զարգացման համատեղ կանխատեսումները, ԵՏՄ անդամ պետությունների գյուղատնտեսական ապրանքների, սննդի, կտավատի, կաշվե հումքի, բամբակի, մանրաթելի և բրդի առաջարկի և պահանջարկի հավասարակշռությունը 2019-2020 թթ. համար:

Ժամանակակից աշխարհում գյուղատնտեսական երկրի համբավ ունենալը վաղուց պատվաբեր չի համարվում: Մի դարաշրջանում, երբ համաշխարհային տնտեսության հիմնական լոկոմոտիվ են դառնում բաձր տեխնոլոգիաներն, իսկ մտավոր գործունեության արդյունքում գեներացվող արդյունքն՝ իր տարբեր դրսևորումներով, դառնում հիմնական մրցունակ ապրանքը շուկայում, գյուղատնտեսությունը վաղուց մղված է երկրորդ պլան. գյուղատնտեսական երկիր համարվելը հոմանիշն է թերզագացած երկիր լինելու:

Հայաստանը, ցավոք, այսօր հայտնվել է մի իրավիճակում, երբ նույնիսկ գյուղատնտեսական երկիր համարվելը մեր երկրի համար դարձել է չափազանցված կոմպլիմենտի պես մի բան: Երկրում, ցանկացած գյուղացի կարող է հաստատել, տարեցտարի գյուղատնտեսությամբ զբաղվելը դառնում է ոչ շահավետ, ինչի պատճառով է, ի դեպ, որ նաև ականատես ենք դառնում շրջանների ու համայնքների հայաթափման տխուր պատկերին:

Հայաստանի գյուղատնտեսության զարգացման հիմնական խթաններից մեկը, թերևս, Հայաստանում ալկոհոլային խմիչքների արտադրությունն է, որի վիճակը, ցավոք,  վերջին տարինեին այնքան էլ հուսադրող չէ, ինչը, թեևս, պայմանավորված է Հայաստանում արտադրվող ապրանքի ինքնարժեքի բարձր լինելով նախևառաջ, ինչպես նաև սրացող մրցակցությամբ՝ առաջին հերթին ռուսական  շուկայում. հատկապես գինիների շուկայում հայկական արտադրանքը դժվարությամբ է մրցակցում հատկապես նույն վրացականի հետ:

Ալկոհոլային արտադրանքների փոխադարձ առևտրում խոչընդոտների վերացմումն ու Միության կազմում ալկոհոլային շուկայում խոչընդոտներից խուսափելու պայմանների ստեղծումն իսկապես կարող է  խթան դառնալ հայաստանյան գյուղատնտեսության զարգացման, բայց հատկապես խաղողագործության աննախադեպ վերընթացի համար:

Ճիշտ է՝ այստեղ կա նաև «մեդալի հակառակ երեսը», քանի որ բոլոր դեպքերում Հայաստանի համար ստեղծվում են ոչ միայն լայն հնարավորություններ, այլև ռիսկեր: Որքանո՞վ է այսօր Հայաստանի գյուղատնտեսությունը
պատրաստ բախման գնալ ԵԱՏՄ երկրների հետ մի դեպքում, երբ մեր երկրում, ի տարբերություն այլոց, գյուղատնտեսությունն այսօր  կանգնած է հսկայական խնդիրների առաջ: Արդյոք Հայասանին կհաջողվի՞ սեփական արտադրանքով ողողել ԵԱՏՄ երկրների շուկաները, թե՞ Հայաստանը կարող է ողողվել ասենք միջինասիական երկրների գյուղատնտեսական արտադրանքով՝ տեղական արտադրողի համար դրանից բխող բոլոր փորձություններով:

Ամենակարևորը, թերևս, զագացման հստակ ռազմավարություն, խնդիրներին բազմակողմանիորեն տիրապետելու հարցն է: Ակնհայտ է, որ տեղային կամ ժամանակավոր լուծումներով ոլորտն առաջ չի գնա, իսկ որոշ ժամանակ անց ընդհանրապես կարող ենք կանգնել տհաճ փաստի առաջ, երբ հանկարծ կպարզենք, որ կերած պտուղ-բանջարեղենի միայն 20-30%-ն է տեղական արտադրության:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.