Անիմաստ հայտարարություն .ի՞նչն է ոգևորել «Սանիթեքին»

«Սանիթեքը» տարածել է հայտարարություն, ուր քաղաքում ստեղծված սանիտարահիգիենիկ ծայրահեղ վատ վիճակի ողջ մեղքը կրկին բարդել է քաղաքապետարանի վրա:

««Սանիթեք» ընկերության կողմից ս.թ. օգոստոսի 2-ին քաղաքապետարանին էր ներկայացվել ստեղծված իրավիճակի հանգուցալուծման երկու առաջարկ` կարճաժամկետ և երկարաժամկետ, սակայն մինչ օրս ընկերության այդ առաջարկները մնացել են անպատասխան: Նման վերաբերմունքը թույլ է տալիս ենթադրել, որ իրավիճակի անհապաղ շտկումը քաղաքապետարանի առաջնահերթ մտահոգությունը չէ. քաղաքապետարանը շարունակում է գործել միակողմանիորեն` առանց աղբահանության կառավարման հստակ քաղաքականության մշակման: Փոխարենը քաղաքապետարանի կողմից ապօրինի կերպով հեռացվում են «Սանիթեք» ընկերության աղբադույլերը, չեն կատարվում սահմանված վճարումները, որի արդյունքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից»,-մասնավորապես՝ հայտարարել է ընկերությունը՝ միաժամանակ հույս հայտնեկով, որ Կառավարույան օգոստոսի 8-ի որոշումը՝ Հայաստանի բնակավայրերում աղբահանության կազամակերպման և սանիտարական մաքրման ոլորտում լիազոր մարմին ճանաչել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարությանը, կնպաստի ստեղծված իրավիճակի կարգավորմանը:

«Սանիթեքի» հայտարարությունը, մեղմ ասած, աբսուրդի ժանրից է: Մի դեպքում, երբ  քաղաքապետարանի՝ հատկապես վերջին ամիսների գործունեության հիմնական առանցքներից մեկը, եթե ոչ գկլխավորը, աղբահանության հարցը կարգավորելն ու քաղաքը կոլապսից փրկելն է եղել ու է,  ընկերությունն, ակնհայտորեն, արդարացնելու համար իր անգործությունը, մեղքը բարդել է Երևանի քաղաքապետարանի վրա՝ դեռ մի բան էլ այս օղակին մեղադրելով իբր «Սանիթեքի» նկատմամբ անարդարացի վերաբերմունքի մեջ:

Ուշագրավ է նաև այն, որ հայտարարության մեջ որպես «փրկության դուռ» է դիտարկվում Կառավարության օգոստոսի 8-ի որոշումը:

«Սանիթեքի» պահվածքը, որ վաղուց զզվեցրել է թե՛ քաղաքապետարանին, թե՛ երևանցիներին,  ի սկզբանե տվել ու հիմա էլ տալիս է լրջագույն հարցադումների առիթ: Ընդ որում՝ այդ հարցարդումների առյուծի բաժինը վերաբերում է ոչ թե ընկերությանն, այլ հենց քաղաքապետարանին:

Վերջիվերջո ինչո՞վ է բացատրվում այն  պարադոքսը, որ քաղաքապետարանում շարունակում են հավատարիմ մնալ «Սանիթեքի» հետ կնքած այն համագործակցության պայմանագրին, որի դրույթներից շատերն արդեն տևական ժամանակ է, ինչ կյանքի չեն կոչվում ընկերության կողմից: Արդյոք, քաղաքապետարանի համար կասկածելի արդյունավետություն դրսևորող ընկերության հետ պայմանագրի լուծարման համար լավ հիմք ու առիթ չէ՞ր կարող լինել պայմանագրով ստանձնած մի շարք պարտավորությունների չկատարման փաստը, ինչի մասին, ի դեպ, բազմիցս բարձրաձայնել է նաև քաղաքապետարանը: Եթե հնարավոր լիներ իրական պատասխանատվության ենթարկել «Սանիթեքին»  քաղաքն այս օրին հասցնելու համար՝ օրենքի ուժով, ապա այսօր քաղաքն այս վիճակում չէր լինի, իսկ «Սանիթեքն» էլ իր հայտարարություններով «հաթաթաներ» չէր շռայլի քաղաքապետարանի հասցեին:

Ամեն դեպքում հույս ունենանք, որ  Կառավարության օգոստոսի 8-ի համապատասխան որոշման արդյունքում գոնե տեսանելի ապագայում քաղաքում ստեղծված սանիտարահիգիենիկ իրավիճակն իսկապես կկարգավորվի՝ գոնե մասնակիորեն:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.