Ամուլսարի փորձաքննության եզրակացությունը գրեթե պատրաստ է

Ամուլսարի ոսկու հանքի մշակման վերաբերյալ անկախ փորձագիտական եզրակացությունը պատրաստ է։ Կառավարության՝օգոստոսի 8-ի նիստում թեմայի շուրջ խոսել է Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը։

Վարչապետի  հարցին՝ ի՞նչ վիճակում է Ամուլսարի հետ կապված գործը, արդյոք այդ եզրակացությունը վերջնականապես պատրա՞ստ է, Գրիգորյանն ասել է, որ հայերեն թարգմանված փաստաթուղթը երեկ առավոտյան Քննչական կոմիտե է հասել։ Այժմ շտկումներ են կատարվում տեքստում, իսկ առաջիկա երկուշաբթի–երեքշաբթի օրերին փաստաթուղթը կտրամադրվի կառավարությանը։

Հիշեցնենք՝ 2018 թվականի իշխանափոխությունից հետո կառավարությունը որոշել էր կրկնակի փորձաքննություն անցկացնել հանքում՝ պայմանագիր կնքելով «Earth link & Advanced Resources Development» (ELARD) միջազգային հավատարմագրված ընկերության հետ ու փորձաքննության համար վճարելով մոտ 400 000 դոլար գումար։

 




Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.