ՄԵԼԻՔ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ( ՇՇԻ ՄԵԼՈ )-ի ԵՂԲԱՅՐԸ ԸՍՏ ԼՈՒՐԵՐԻ ՉԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԻ

Մելիք Մանուկյանի ( Շշի Մելո ) եղբոր ՝ Ռ.Մանուկյանի կալանավորման միջնորդության քննարկումը կարող է դառնալ ՀՀ Դատական համակարգի վերջին փորձաքարը, կամ վերջի սկիզբը:
Ռ.Մանուկյանը մեղադրվում է այն բանի համար ,որ ՝
2019 թվականի օգոստոսի 2-ին, Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում դեպքի վայր հանդիսացող տարածքից հանցագործության հետքեր պարունակող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան քննությունից թաքցնելու և քննիչի կողմից կատարվող դեպքի վայրի զննությանը խոչընդոտելու նպատակով, զննության ընթացքում չենթարկվելով դեպքի վայրի պահպանություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցների՝ մեքենան չնստելու և այն չտեղաշարժելու վերաբերյալ օրինական պահանջներին, նստել է վերոնշյալ մեքենան և այն վարելով ոստիկանի ուղղությամբ դուրս բերել դեպքի վայրից և դիմել փախուստի, այդ կերպ իրականացնելով նրա կյանքի և առողջության նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն կիրառելու սպառնալիք:
Բացի այդ ՝ նրան հայտնաբերելուց հետո Ռ.Մանուկյանը կրկին չի ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին, դրսևորել է ոչ իրավաչափ վարքագիծ ու չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, ուստի ոստիկանները ստիպված ֆիզիկական ուժ են կիրառել և Ռ.Մանուկյանին բերման ենթարկել իս :
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի և 332-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Այս արարքների համար Ռ.Մանուկյանը ձերբակալվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու կասկածանքով:
Սակայն երեկ ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի դեմ իրականացված մահափորձի գործով օգոստոսի 3–ին ձերբակալված Մանուկյանի եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը, երեկ երեկոյան ազատ է արձակվել արգելանքից:
Կոտայքի դատարանը գտել է,որ վերջինիս ձերբակալումը եղել է ոչ իրավաչափ:
Այսօր վարույթն իրականացնող մարմինը արդեն միջնորդություն է ներկայացրել դատարան Ռ.Մանուկյանին կալանավորելու վերաբերյալ:
Սույն գործը զարմանալի զուգադիպությամբ մակագրվել է Կոտայքի Դատարանի Նախագահ Հովհաննես Ավագյանի վարույթ:
Ըստ օդում կախված լուրերի Կոտայքի Դատարանի Նախագահ Հովհաննես Ավագյանը համարվում է Մելիք Մանուկյանի ( Շշի Մելո ) ընտանիքի մտերիմը:
Եթե այս օդում կախված լուրը իրական է,ապա դատավոր Հ.Ավագյանը ըստ դատական օրենսգրքի 71-րդ հոդվածի պարտավոր է ինքնաբացարկ հայտնել:
Սակայն մինչ այս պահը ինքնաբացարկի մասին տեղեկություններ չկան,ընդհակառակը լուրեր են պտտվում,որ այսօր Կոտայքի Դատարանի Նախագահ Հովհաննես Ավագյանը մերժելու է քննիչի միջնորդությունը ,կիրառվելու է կալանավորման այլնտրանքային միջոց խոշոր չափի գրավ և Ռ.Մանուկյանը ազատ է արձակվելու:
Եթե իրականանա այս սցենարը,ապա այս գործը կլինի ՀՀ Դատական համակարգի վերջին փորձաքարը ,որից հետո միանշանակ ՀՀ Դատական Համակարգը պետք է լուծարվի:
Որովհետև այսօր ավելի աննշան հանցանքներ կատարած ,հասարակ,գումար չունեցող անձանց կալանավորման միջնորդությունները բավարարվում են,իսկ մեծահարուստները ազատության մեջ են առերևույթ խոշոր,բայց իրենց համար չնչին գումարներով:
Սպասենք դեպքերի հետագա զարգացումներին:

Արտակ Գալստյան

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.