Արտակարգ դեպք «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահի բակային հատվածում․ ուղևոր տեղափոխելու հարցը վերածվել է ծեծկռտուքի

SHAMSHYAN.com-ի տեղեկություներով՝ «Զվարթնոց» օդանավակայանի Ոստիկանության գծային բաժնի ծառայողները հերթական դեպքն են բացահայտել «Զվարթնոցի» տարածքում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օդանավակայանի ժամանման սրահի մուտքի մոտ վիճաբանություն կատարելու կասկածանքով՝ տեղի ոստիկանները գծային բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ 34-ամյա Սպարտակ Մ․-ին և Փարաքար գյուղի բնակիչ 31-ամյա Վահան Ա․-ին։

Ոստիկանության ծառայողները՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Լևոն Բեգոյանի և նույն բաժնի պետի օպեր գծով տեղակալ, Ոստիկանության մայոր Ժորա Սողոմոնյանի ու քրեական հետախուզության բաժանմունքի պետ, Ոստիկանության կապիտան Ժիրայր Սեդրակյանի գլխավորությամբ՝ օպերատիվ տվյալներով պարզել են, որ նշված անձինք «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահի մուտքի մոտ, դրսի հատվածում ուղևոր տեղափոխելու հարցի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, այնուհետև հասարակության ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել։

Ոստիկանները պարզել են նաև, որ այդ ընթացքում բռունցքով հարվածել է Սպարտակ Մ-ի դեմքին, ով ձախ աչքի շրջանում վնասվածք է ստացել։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Մինչ տուժածը դատաբժշկական փորձաքննության կենթարկվեր, պարզվել է, որ վիճաբանության ընթացքում Սպարտակ Մ-ին հարվածել է ոչ թե այլ քաղաքացի, այլ Վ․ Այվազյանը։ Այդ կերպ՝ վիճաբանողները փորձում էին իրավապահներին մոլորեցնեին, սակայն դա նրանց չհաջողվեց։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.