Միակ բանը, որ Բաքուն փորձում է հակադրել Թավշյա հեղափոխությանը

Ադրբեջանը կրկին սկսել է իր մասին հիշեցնել:

Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանագծին հակառակորդի կրակոցից սպանվել է ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, իսկ ահա մի քանի օր առաջ էլ նույն ուղղությամբ հակառակորդի կրակոցից հայ զինծառայող էր վիրավորվել: 

Իհարկե, անկասկած է, որ հայկական զինված ուժերն այս ամենի պատասխանն Ադրբեջանին տալու են, սակայն տվյալ պարագայում ոչ պակաս էական է հասկանալը, թե ինչին է նման ձեռագրով փորձում հասնել Ադրբեջանը:

Ակնհայտ է, որ նախորդ տարի տեղի ունեցած հեղափոխությունն հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում լրջագույն փոփոխություններ մտցրեց: Շնորհիվ տեղի ունեցածի Հայաստանին հաջողվեց զսպաշապիկ հագցնել  ազերինին, ու չնայած այդ զսպաշապիկը բացարձակապես նրանց հագով չէ, նրանք նեղվում են դրանոմ, սակայն միանշանակորեն ստիված են հաշվի նստել նոր իրականության հետ ու հարմարվել:

Աշխարհն ակնհայտորեն արգելել է Ալիևին պատերազմ հրահրել, քանի որ տվյալ պահին դա ոչ մեկին ձեռնտու չէ, որևիցե աշխարհաքաղաքական բևեռ Ալիևի քմահաճույքները բավարարելուց ոչ մի օգուտ չի ստանալու գոնե առայժմ, և միակ բանը, որ աշխարհը ձեռք է բերելու Անդրկովկասի պայթյունից, հերթական խոշոր ճգնաժամն է լինելու՝ հղի անկանխատեսելի հետևանքներով:

Ադրբեջանում, իհարկե,, շատ լավ հասկանում են, թե ինչ փակուղային իրավիճակում են հայտնվել թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական հարթություններում:

Ահա այդ գիտակցումից ելնելով է, որ վերջին շրջանում Բաքուն կրկին փոթորիկ է բարձրացնում՝ մե՛կ կրակելով Նախիջևանից, մե՛կ արևելյան կողմից և այսպես շարունակ. իբր ուզում են Հայաստանին ու աշխարհին հիշեցնել, որ չլուծված խնդիր ունեն ու չեն համբերում այն զենքի ուժով օր առաջ լուծել:

Իրականում Բաքվի համբերությունը շատ վաղուց է սպառվել, իսկ միակ բանը, որը ստիպում է Ադրբեջանին համբերատար ձևանալ,  անվստահությունն է սեփական ուժերի նկատմամբ: Այո՛, միգուցե  Ապշերոնյան սուլթանաթի զինանոցը տրաքում է տարբեր երկրներից գնած բազմապիսի զենքերից, բայց այնտեղ շատ լավ հասկանում են, որ պատերազմ հրահրելը մի բան է, իսկ այն  մարսելն այդ թվում և միջազգային ասպարեզում՝ բոլորովին այլ բան:

Տվյալ իրավիճակում հայկական կողմի հակազդեցությունը միանշանակորեն պետք է ոչ թե համարժեք լինի, այլ՝ ասիմետրիկ, ինչը կստիպի Ադրբեջանին հաջորդ անգամ կրակելուց առաջ յոթ անգամ մտածել, գցել-բռնել ու նոր միայն սեղմել ձգանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.