Ճշմարտությունը՝ ստի փոխարեն. «Լիդիան Արմենիան» բացահայտում է իրականությունը

Ինչպես հայտնի է, «Լիդիան Արմենիայի» դեմ իրականացվող արհեստածին քարոզչական արշավի շրջանակներում համապատասխան ուժերի կողմից որպես սեփական անհիմն տեսակետների «հիմնավորում» հաճախ բերվում է նաև այն, թե իբր Ամուլսարի հարցում  հաշվի չեն առնվել համայնքների բնակիչների կարծիքը, նրանց ոչ ոք ոչինչ չի ասել, լսումներ չեն  անցկացվել և այլն: Վայ  բնապահպանների ջրաղացին ջուր լցնողներն իրավիճակը փորձում են ներկայացնել այնպես, որ հասարակության մոտ ստեղծվի թյուր տպավարություն, թե իբր «Լիդիանը»  տեղի բնակչությանը խաբում է ու  նրանց անտեղյակության մատնելով՝ փորձում իր գործերն առաջ տանել:

Ընկերությունը տարածել է հաղորդագրություն  որում հստակորեն ու մանրամասնորեն, փաստարկված կերպով հերքվում են բոլոր նմանօրինակ թյուր, շինծու լուրերն, ու լույս է սփռվում իրավիճակի վրա:

Բանից պարզվում է, որ իրականում այն բողոքավորների առնվազը մի հատվածը, որը «կոկորդ է պատռում» ու փորձում կազմակերպությանը սևերես անել՝ մեկ տարի շարունակ Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակմանը մասնակցելով, «Լիդիան Արմենիային»  բարով-խերով հող վաճառածների թվին են դասվում: 22 անձ կամ որոշ դեպքերում նրանց ընտանիքի անդամները ժամանակին «Լիդիանին» են վաճառել իրենց պատկանող հողերը՝ ընկերությունից ընդհանուր առմամբ ստանալով մոտ  445 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:  Ընդ որում՝ նրանցից 14-ն զուգահեռ օգտվել են նաև ընկերության առաջարկած կենսակերպի վերականգնման սոցիալական ծրագրերից (փոքր բիզնեսի աջակցություն, ջերմոցներ, եկամուտի ավելացման ծրագրեր, անասնապահություն, կարողությունների զարգացման դասընթացներ և այլն): Այս մի քանի ծրագրերի ընդհանուր արժեքը գերազանցում է 310 000 ԱՄՆ դոլարը, որն ընկերությունը ներդրել է համայնքում:

Նշենք նաև, որ 2015-16 թթ. «Լիդիան Արմենիա» ընկերությունը իրականացրել է հողերի ձեռքբերում Գնդեվազ համայնքի 145 հողատիրոջից: 145 հողատերերից և ոչ մեկի հողակտորը ձեռք չի բերվել դատական գործընթացի արդյունքում:

Ի՞նչ է ստացվում: Ստացվոմ է  անչափ տգեղ մի բան. այն անձինք, ովքեր այսօր հանիրավի կերպով բողոքում են, թե իբր իրենց ոչ ոք ոչնչի մասին տեղյակ չի պահել, իրենց մեջքի հետևում ինչ-որ դավադրություններ են հյուսվել, փաստորեն, իրականում ոչ միայն շատ լավ, հենց առաջին ձեռքից ամեն բանի մասին տեղեկացված են եղել, այլև անձամբ են մասնակցել շահավետ գործարքներին՝  խիստ ձեռնտու պայմաններով իրացնելով իրենց իսկ սեփականություն հանդիսացող հողատարածքները, բիզնեսներ հիմնելով և այլն, խրախուսելով «Լիդիանի» գործունեությունը:

Որքան էլ համապատասխան ուժերը փորձեն չեղած տեղը ստվեր գցել «Լիդիանի» անվան վրա ու իբր հիմնավորումներ գտնել իրենց անհասկանալի պահվածքի համար, մեկ բան մնում է  անքննակելի. «արդարությունը թեկուզ հիվանդանա էլ, երբեք չի մեռնում», և սուտը վաղ թե ուշ բռնվում է՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ մասշաբների է այն:

Այս դեպքում, ցավոք, պետք է արձանագրել՝ դրա մասշտաբայնությունն անթույլատրելի մեծ է՝ լկտիության աստիճանի հասնող…

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.