«Իմ քայլը» կպառակտվի՞

Ինչպես հայտնի է, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը և, առհասարակ, կուսակցությունն ի սկզբանե միատարր միավոր չի եղել ու շարունակում է մնալ այդպիսին: Ինչպես վերջին մեկ տարվա պրակտիկան ցույց տվեց, ժամանակ առ ժամանակ ներկուսակցական այդ հոսանքների միջև կարող են և առաջանալ տարաձայնություններ այս կամ այն հարցի վերաբերյալ, որոնք, սակայն, չեն վերաճում ճակատային բախման աստիճանի, և, այնուամենայնիվ, մեկ կոնկրետ հարցի վերաբերյալ տարբեր կարծիքներ ունեցող խմբերին հաջողվում է քիչ կորուստների գնով գալ ընդհանուր համաձայնության:

Ստամբուլյան կոնվենցիայի պարագան, սակայն, ունի բոլոր շանսերը՝ դառնալու իսկական խաթա իշխանական քաղաքական ուժի գլխին:

Այլևս բոլորի համար պարզից էլ պարզ է, որ դրա հավանական վավերացումն ԱԺ կողմից (ըստ շրջանառվող լուրերի՝ կոնվենցիայի վավերացման հարցը խորհրդարան է մտնելու արդեն սեպտեմբերին), անխուսափելրորեն բերելու է հասարակական պայթյունի, որն ընդդիմության հմուտ ձեռքերում կարող է ձեռք բերել աննախադեպ մասշտաբներ՝ հսակայական գլխացավանք ստեղծելով իշխանությունների համար քաղաքական հարթության մեջ. իշխանությունների հանրային վստահության մակարդակը կարող է կտրուկ անկում ապրել՝ հաշվի առնելով հատկապես այն ցավալի իրողությունը, որ Փաշինյանին դեռ չի հաջողվել կյանքի կոչել խոստացված տնտեսական հեղափոխությունը:

Գործնականում հնարվոր կարելի՞ է համարել Ստամբուլան կոնվենցիայի հողի վրա իշխանական ուժի տրոհում՝ նկատի ունենալով այն, թե ինչ հույսեր են կապում «Իմ քայլի» շարքերում հայտնված ծայրահեղ լիբերալ ուժերն այս կոնվենցիայի անցկացման հետ: Ակնհայտ է, որ նրանց համար հեղափոխության ողջ իմաստն ու նպատակը հենց Հայաստանում արևմտյան կասկածելի արժեհամակարգի ներմուծման մեջ է կայանում, և այդ հատվածն անելու է ամեն բան՝ ստիպելու մնացյալներին առնվազն այսօրինակ հարցերում իրենց հետ սոլիդարություն դրսևորել:

Այս իրավիճակում իշխանությունների համար կատարյալ տարբերակ կլինի, եթե ինչ-որ կերպ հաջողվի կոնվենցիայի վավերացման հարցի քննարկումը դուրս թողնել ԱԺ աշնանային օրակագրից՝ մանավանդ էլ որ Հանրային խորհուրդը, որի դերը, ճիշտ է, շատ իմաստներով ֆիկտիվ է, խորհորդ է տվել ձեռնպահ մնալ ռիսկային քայլերի դիմելուց: Այդ ռիսկերն ակնհայտորեն վերաբերում են ոչ միայն հանրային բարոյականությանն առնչվող խնդրներին, այլև շատ իմաստներով նաև քաղաքականությանը:

Խուսափելու համար երկու քարի արանքում հայտնվելու վատթար սցենարից լավագույն տարբերակ կարող է դիտարկվել Հանրային խորհրդի բարի խորհրդին հետևելը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.