Լավ առիթ՝ ազգային սուվերենության դրսևորման. պարտադրանքի լեզուն չի հասկացվելու

Երկար տարիներ  առաջ Ստամբուլում ընդունված ԵԽ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիան այսօր քննարելուց հետո Հանրային խորհուրդը որոշում է  ընդունել իշխանությանն առաջարկել ներկա պահին չվավերացնել Ստամբուլյան կոնվենցիան, և եթե անհրաժեշտություն լինի, քննարկումները շարունակել:

«Ստամբուլյան կոնվենցիա» կոչվածը, որը, փատորեն, Հայաստանը ստորագրել է ՀՀԿ-ի թեթև ձեռքով, այսօր դարձել է հանրային լայն քնարկման  առարկա, բախման կիզակետ. հնչող կարծիքների բացարձակ մեծամասնությունը, պետք է  արձանագրել, բացասական է և այս պարագայում, որը նույնպես պետք է ֆիքսել, բնավ ոչ անհիմն: Կոնվենցիայում տեղ գտած մի շարք ձևակերպումներ ակնհայտորեն դեմ են հայ ավանդական աշխարհընկալման հիմնական սկզբունքներին՝ տեղ թողնելով հետագա մանիպուլյացիաների համար: Այն տերմինաբանությունը, որից լայնորեն օգտվել են կոնվենցիայի հեղինակները, անընկալելի են հայաստանցու համար և շատ դեպքերում կարող են իսկապես վտանգավոր լինել: Այն  երկրներում, որոնք վավերացրել են այդ կոնվենցիան,  հասարակությունները դժգոհում ու բողքում են իրենց իշխանություններից՝ ժամանակին այդ քայլին գնալու համար. ապացույցը Ֆրանսիայում ոչ վաղ անցյալում տեղի ունեցած բազմամիլիոնանոց ցույցերն էին, որոնք, ըստ էության, ուղղված էին ավանդական ընտանեկան, ազգային արժեհամակարգը քայքայման տանող քաղաքականության դեմ, որի գործիքակազմերից մեկն էլ նույն Ստամբուլյան կոնվենցիան է:

Նկատենք, որ իշխանությունների շրջանում այս խնդրի հետ կապված առայժմ միասնական դիրքորշում չի նկատվում. դիցուք եթե իմքայլական Սոֆյա Հովսեփյանը հաստատակամորեն ի սկզբանե դեմ է արտահայտվել և  այսօր էլ պնդում է, որ «Ստամբուլյան կոնվենցիա» հորջորջվողը չարիք է, ապա մյուս իշխանականները կարծես չեն շտապում  արտահայտվել փաստաթղթի վերաբերյալ:

Կա՞, արդյոք, իրական վտանգ, որ Ստամբուլյան կոնվենցիան Հայաստանում կընդունվի:  Ամեն ինչի վտանգ էլ, իհարկե, կա, սակայն մյուս կողմից կասկած չկա նաև, որ այդ կոնվենցիան, որը, փաստորեն,  մեզ համար խիստ մերժելի դրույթներ է իր մեջ պարունակում, ոչ ոք իրավունք չունի ամեն գնով վավերացնելու: Հայաստանը բավարար սուվերենություն ունեցող պետություն է, և եթե անգամ դրսից լինի էլ հարկադրանք, ապա հեղափոխությամբ նոր շունչ ստացած Հայաստանի իշխանությունները պարտավոր են լինելու հաշվի նստել հասարակական կարծիքի հետ, չանել այնպիսի քայլեր, որոնք կարող են  քայքայիչ ռեակցիա առաջ բերել հասարակութան մոտ, պառակտել այն, ատոմիզացնել. արդյունքում իշխանություններն են հայտնվելու հարվածի տակ՝ հարվածի տակ դնելով պատերազմի սպառնալիքի տակ գտնվող ու մի կերպ սեփական գոյությունը պահպանող պետությունը:

Եթե Անգլիայի նման երկիրը մերժել է կոնվենցիայի վավերացումն, ապա մենք ինչո՞ւ չենք կարող մերժել, ումի՞ց ենք վախենում, կամ մի՞թե մենք ավելի պակաս գիտակից ենք, քան կոնվենցիան գիտակցաբար մերժած ազգերը, որոնք հրաշալիորեն տեսել են այդ փաստաթղթի վտանգներն ու մերժել այն: Իշխանոթյունները, որ վայելում են հասարակության գերակշիռ հատվածի բացարձակ վստահությունը, խնդիր չունեն դրսում որևէ մեկին դուր գալու, կամ հարկադրվելու: Այդ ժամանակներն այլևս անցյալում են, և միակ սուբյեկտը, որի առաջ պատասխանատու են իշխանությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, որից էլ Փաշինյանը ստացել է իր իշխանությունը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.