Հաղթել՝ առանց բախվելու. Փաշինյանի ռազմաքաղաքական դոկտրինը

Հուլիսի 22-ին, ՊՆ վարչական համալիրում, Ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողության ժամանակ դիմելով ներկաներին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է.  «Ես ուզում եմ ընդգծել, թե մեզ ինչպիսի խաղաղություն է պետք: Չինական զինվորական ռազմավարությունն արձանագրում է՝ տաղանդավոր գեներալները հաղթում են առանց պատերազմի: Ես ուզում եմ ասել, որ մեզ ահա այդպիսի խաղաղություն է հարկավոր: Մեզ հարկավոր է այնպիսի զինված ուժեր, այնպիսի պետություն, այնպիսի հասարակություն, որ բոլոր պոտենցիալ հակառակորդները հասկանան, որ մեզ հետ կռվի բռնվելը իմաստ չունի, որ դրա հետևանքը մեկն է՝ մեր բոլոր թշնամիների ու հակառակորդների պարտությունը, Հայաստանի Հանրապետության, նրա ժողովրդի և զինված ուժերի անվերապահ հաղթանակը»:

Նախիջևանից Հայաստանի ուղղությամբ հնչած վերջին կրակոցները, որ չնայած նախարար Տոնոյանի կողմից որակվել են՝ ոչ նպատակային, կրկին առիթ դարձան, որ հասարակական-քաղաքական տարբեր շրջանակների կողմից կրկին լայն քննարկման առարկա դառնա Հայաստանի ու Արցախի անվտանգությանն առնչվող գերխնդիրը: Սրա ֆոնին որոշ փորձագետներ կրկին սկսել են պնդել, որ պատերազմն, այնուամենայնիվ, անխուսափելի է, և որ Արդբեջանը ողջ թափով պատրաստվում է լայնամասշտաբ պատերազմի: Կա նույնիսկ տեսակետ, որ պատերազմ հրահրելու առիթ կարող է դառնալ Արցախում սպասվելիք նախագահական ընտրությունները, որոնք, ասում են, կարող են և այնքան էլ հանդարտ ընթացք չունենալ:

Փաշինյանը ոչ միայն բանաձևում է Հայաստանի խաղաղ կյանքի միակ ու ճշգրիտ գրավականը՝ հղում անելով չինական իմաստնությանն, այլև՝ դրա հետ միասին դնում հստակ ռազմավարական խնդիր՝ հզորանալու, անվերջ զարգանալու, ներսից ամրապնդվելու: Ընդ որում՝ այս պարագայում չկան ուղերձի առաջնային ու երկրորդային հասեցատերեր. Փաշինյանի կոչն ուղղված չէ միայն բանակի գեներալներին, որոնք պետք է այնպես հզորացնեն հայոց բանակը, որ անգամ դրա ստվերից դողա թշնամին, այլև՝  նոր կառուցվող համակարգին, որի առաջնային դերակատարն ինքը՝ հասարակությունն է: Հզոր հասարակությամբ է, որ հնարավոր է լինում  կառուցել նաև հզոր բանակ, և դրանք միմյանցից տարանջատ հանդես գալ չեն կարող: Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության գերնպատակներից մեկը պատերազմի բացառումն է՝ հայկական կողմի հաղթանակն ամուր պահելու, այն անխոցելի դարձնելու  ճանապարհով, իսկ դրա համար, ինչպես հայտնի է, նախևառաջ ռեսուրս է պետք, որի դերում տվյալ պարագայում հանդես է գալիս արարող, ստեղծող, սեփական հայրենիքն արժևորող ժողվուրդը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.