Հարված՝ թիկունքից. Իջևանում տեղի ունեցող իրադարձությունների խորքային հետևանքները

Իջևանում տեղի ունեցող անկարգությունները, որոնք կազմակերպված սադրանք են նախորդ իշխանությունների և քրեաօլիգարխիկ կլանների կողմից, ոչ միայն Նիկոլ Փաշինյանի դեմ է, այլ նաև ամբողջ Հայաստանի պետականության: Ստեղծված իրավիճակին եկե՛ք նայենք մի քանի ասպեկտներով:

 

Բնապահպանական հիմնախնդիր

 

90 թվականներից, երբ Հայաստանը նոր էր անկախացել և գտնվում էր պատերազմական դրության մեջ, Հայաստանի անտառների զգալի մասն անխնա ոչնչացվեցին: Այդ տարիներին դա քիչ թե շատ բացատրություն ուներ: Գոյության կռիվ էր, և հասկանալի էր, թե ինչու են հատվում անտառները: Հետագա տարիներին ստեղծվեցին «ցախի մաֆիաներ»: Գոյություն ունեցող կոռուպցիոն համակարգի շնորհիվ, կային գործող խմբեր, ովքեր հատում էին անտառը, վաճառում և, բնական է, վերևներին բաժին հասցնում: Երկրում տեղի ունեցած հեղափոխությունից հետո այս հարցը լուծվեց: Ոչ մի անօրինական պայմանավորվածություն:

Բնությունը պետք է պահպանվի: Հատելով անտառները՝ Հայաստանը գնում է անապատացման, և նույն Իջևանում, որտեղ պայքարում են հանուն անօրինականության, անտառների հատումն ունենալու է բնապահպանական անդառնալի հետևանք: Անտառների շնորհիվ տարածաշրջանում պահպանվում է խոնավություն, ինչի շնորհիվ էլ խաղողագործությունը տեղում զարգանում է: Հիմա երբ հատվում են անտառները, տարիներ անց այդ մարդկանց զավակները կապրեն անապատում և զրկված կլինեն մաքուր կլիմայից:

Բնապահպանական տեսանկյունից այլ հարցեր ևս կան: Անտառները հատելու հետևանքով գայլերը իջնում են գյուղեր և հոշոտում գյուղացու ոչխարները: Գայլերի հարձակումների շատանալը հենց հատված անտառների հետևանքն է:

 

Օրինականություն

 

Սա հարցի, թերևս, ամենակարևոր կողմն է: ՀՀ քաղաքացին րոպե շուտ պետք է հասկանա, որ ինքն իրավունք չունի կատարել ապօրինի որևէ արարք: Եթե երկրի ղեկավարությունը հայտարարել է օրենքի գերակայության երկիր, և եթե վարչապետը, նախարարներն ու պատգամավորներն իրենց վեր չեն դասում օրենքից, ապա քաղաքացու համար դա պետք է լինի օրինակ: Նախկինում քաղաքացին իրեն թույլ էր տալիս կատարել ապօրինություն, որովհետև գիտեր, որ ղեկավարները, պատգամավորները, նախարարներն օրինախախտներ են: Երկրում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, երբ ձևավորվել է օրինական իշխանություն, քաղաքացին նույնպես պետք է հասկանա, որ օրենք խախտել չի կարելի: Առհասարակ, լավն է օրենքը, վատն է, թե՝ անընդունելի, այն խախտել չի կարելի, հակառակ դեպքում բանտը կդառնա դրա միակ լուծումը:

 

Հարված՝ թիկունքից

 

Ավելորդ ենք համարում նշել նաև այն, որ տեղի ունեցողը ոչ մի առնչություն չունի սոցիալական խնդրի հետ, որովհետև այս ամենը միլիոնավոր ապօրինի դոլարներ աշխատող մարդկանց և պետության կռիվն է, որտեղ նույն իջևանցին չգիտակցելով վնասում է իրեն, իր պետությանն ու իր ղեկավարին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.