Երկու ճանապարհ՝ Նիկոլ Փաշինյանի համար

«Ազատությանը» տված  հարցազրույցում  պատասխանելով այն հարցին, թե ո՞ւր են թալանված փողերը և ինչո՞ւ շատ թալանչիներ բանտում չեն (այս հարցը հատկապես օրհասական է հնչում Հովիկ Աբրահամյանի մասին մամուլում հայտնված սկանդալային լուրերի ֆոնին. ասում են՝ միլիոնավոր դոլարներ է պարտվել մեծահարուստների սիրելի Մոնակոյի խաղատներից մեկում), վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Կա այսպիսի դիլեմա. ոչ մեկը, կարծում եմ, չի կասկածում, որ մենք ունենք լիարժեք քաղաքական կամք այդ երևույթների դեմ պայքար տանելու համար»: Միաժամանակ վարչապետը կարևորել է երկրի ժողովրդավարական իմիջի պահպանման խնդիրը:

Փաշինյանը, որպես դանդաղկոտության հիմնավորում, նշել է տեխնիկական խնդիրներն՝ արձանագրելով, որ, ցավոք, Հայաստանի համապատասխան մարմինները շատ դեպքերում տեխնիկապես պատրաստ չեն՝ քրեական գործերը սեղմ ժամկետներում ու օրենքի տառի պահպանման շրջանակներում բացահայտելու, և դրանց համար շատ ավելի երկար ժամանակ է պահանջվելու. Հայաստանում փորձագիտական կարողություններ գոյություն չունեն:

Փաշինյանն, իհարկե, ելնում է այն իրողություննեից, որոնց պայմաններում այսօր ինքն ու իր թիմը փորձում են «սայլը տեղից շարժել», և միգուցե խնդրի հրատապությունն այնքան էլ մեծ չլիներ, եթե չլիներ մի կարևոր հանգամանք՝ սողացող հակահեղափոխության վտանգը, որի հիմքում կանգնած են նախկին թալանի համակարգի հանրահայտ կարկառունները:

Լուրեր են շրջանառվում այն մասին, որ իջևանյան ակցիաների հրահրման հարցում մեծ դեստրուկտիվ դեր ունի ԱԺ նախկին կարկառուն ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը, ով տարիների ընթացքում ճարպկել  է մարզում լուրջ բիզնեսներ հիմնել: Վերջինս այս ամենում հետապնդում է գլխավորապես քաղաքական շահեր: Ակցիաներն իբր նպաստելու են իշխանությունների ժողովրդականության մակարդակի նվազմանն, ինչից ելնելով էլ՝  ոչ հրապարակայնորեն աջակցել է դրանց կայացմանը:

Ասել է թե՝ գործ ունենք շատ իմաստներով արհեստածին իրավիճակի հետ, որ արդյունք է թալանի համակարգի դիմադրության, յուրատեսակ հակահեղափոխականության հետ, ինչից լրջագույն հետևություններ պետք է անեն իշխանություններն ու իրենք իրենց համար հստակ որոշեն՝ որ ուղությամբ են շարժվելու: Իսկ ստեղծված իրավիճակում ելքը երկու ուղղություն ունի. կա՛մ իշխանությունները շարունակում են հնարավորինս դանդաղ շտապել ժողովրդի արյունը ծծած ու դրա հաշվին միլիոններ կուտակածներին պատասխանատվության ենթարկելու հարցում՝ նրանց տալով փայլուն հնարավորություն՝ արդյունավետորեն հակահեղափոխական գործունեւոյթուն ծավալելու՝ հեղափոխության համար դրանից բխող բոլոր հետևանքներով, կա՛մ մի կողմ են դրվում բոլոր պատճառաբանություներն ու ձեռնարկվում են  վճռական գործողություններ՝ լուծելով այդ թվում և տեխնիկական խնդիրները: Այդ դեպքում իշխանությունները կարող են լուծել երկու հիմնական հարց. մի կողմից՝ զրկում են համապատասխան ուժերին ռևանշի հնարավորությունից ու ամեն մեկին ցույց տալիս բնությամբ հատկացված իր տեղը, մյուս կողմից՝ կտրուկ բարձրացնում են սեփական վարկանիշն ու հեղինակությունը հասարակ ժողովրդի շրջանում, որն ուղղակի պահանջում է առավել վճռական քայլեր՝ թալանը հետ բերելու հարցում, որ խոստանում է  բացի բարոյահոգեբանական  դրական էֆեկտից ունենալ նաև շատ կոնկրետ նյութական հետևանքներ՝ դրական իմաստով:

Մի բան հստակ է՝ քանի դեռ հաղթահարված համակարգը տիրապետում է գողոնին՝ այն ամեն գնով իր մոտ պահելով, չի դադարելու ռևանշիստական իր նկրտումներում համառել. տակից թե  վրայից, ակնհայտ թե ծածուկ՝ նրանք ձգտելու են վրեժ լուծել Փաշինյանից՝ իրենց պլանները տապալելու, իշխանությունից զրկվելու համար:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.