Հայ-ամերիկյան հարաբերությունների դիլեման. ամերկացիները բավարար ապացույցներ են պահանջում

Շարունակվում է Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության այցն ԱՄՆ: Այս ընթացքում հայկական կողմին հաջողվել է ունենալ մի շարք հանդիպումներ, մասնակցել կարևոր միջոցառումների:

Նախօրեին, մասնավորապես, կայացել էր հանդիպում  ԱՄՆ Սենատի մեծամասնության հանրապետական ղեկավար Միչ Մաքքոնելի և ՀՀ Աժ մախագահ Արարատ Միրզոյանի միջև:

Հանդիպման ընթացքում Միրզոյանն ամերիկյան կողմին ներկայացրել է Հայաստանում հետհեղափոխական շրջանում տեղի ունեցած քաղաքական զարգացումները` կարևորելով հատկապես այս փուլում Վաշինգտոնի կողմից Հայաստանին աջակցության ցուցաբերումը: Կողմերը քննարկել էին Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության մեծացման հնարավորություններն, երկրի արտաքին քաղաքականությանն ու տարածաշրջանային կայունությանը, էներգետիկ անվտանգությանը և մի շարք այլ ոլորտներին վերաբերող հարցեր:

Կողմերը մեծապես կարևորել են հայ-ամերիկյան հարաբերություններում առկա մեծ ներուժի բացահայտումն ու այդ ուղղությամբ գործնական քայլերի իրականացումը:

Հայ-ամերիկյան հարաբերոյթյունների մասին հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում բավական շատ է խոսվել: ՀՀ ԱԺ պատվիրակության այս վերջին այցը ևս մեկ անգամ առիթ դարձավ վերլուծելու թեման, ծանրութեթև անելու ու հասկանալու, թե որոնք են այն բացասական գործոնները, որոնց պատճառով երկկողմ հարաբերությունները վերջին շրջանում այնքան էլ դինամիկ կերպով չեն զարգանում կամ զարգանում են ոչ այն թափով, ինչ ակնկալվում էր:

Միրզոյանն, իհարկե, իր ամերիկյան գործընկերների հետ բավական անկեղծ է: Դատելով նրա՝ արդեն իսկ հնչեցրած մի շարք հայտարարություններից, որոնք շատ հաճախ զերծ են դիվանագիտական լեզվին հատուկ ձևակերպումներից, հայաստանյան իշխանությունների համար այսօր խիստ օրակարգային հարց է մնում հայ-ամերիկյան հարաբերությունների համապարփակ ընդլայնման թեման, և խնդիրը ոչ միայն քաղաքական հարթության մեջ է, այլև, անշո՛ւշտ, տնտեսական՝ հաշվի առնելով հատկապես տնտեսական հեղափոխություն իրականացնելու վերաբերյալ իշխանական խոստումներն ու այդ հարցում օտարերկրյա ներդրումների գերկարևորությունը, որոնք, սակայն,  դեռևս չեն շտապում հոսել Հայաստան:

Իհարկե, տնտեսական տեսանկյունից Հայաստանը նույն ԱՄՆ-ի համար այնքան էլ գրավիչ երկիր չէ՝ պայմանավորված մի շարք օբյեկտիվ գործոններով, սակայն հաշվի առնելով տարածաշրջանում ԱՄՆ ունեցած աշխարհաքաղաքական շահերը՝ թերագնահատել Հայաստանի դերակատարությունն ԱՄՆ-ն ուղղակի չի կարող. տնտեսական հարաբերությունների խորացումը կարող էր լավ խթան դառնալ հայ-ամերիկյան քաղաքական հարաբերությունների խորացան համար, ինչին, ըստ էության, այսօր ձգտում են հայաստանյան իշխանությունները:

Ի՞նչն է խանգարում Վաշինգտոնին զարգացնել տնտեսական հարաբերություններ Երևանի հետ, արդյոք իշխանություններն իրենցից կախված ամեն ինչ անո՞ւմ են շահագրգռելու ամերիկացիներին՝ Հայաստանը դիտարկելու մեկ այլ կողմից նույնպես, օրինակ նույն Ամուլսրաի ծրագրի շուրջ ստեղծված անհասկանալի թնջուկը, որի պատճառով խոշորագույն ներդրողը մատնված է մնում անգործության, չի՞ վանել նույն ամերիկացիներին հատկապես այն դեպքում, երբ բազմաթիվ անգամներ այդ երկրից և ոչ միայն (վերջերս էլ Հայ-Բրիտանական Գործարարության Պալատն էր անդրադարձել խնդրին) Հայաստանին բարձր մակարդակով հղվել են ազդակներ առ այն, որ այնտեղ խիստ անհանգստացած են «Լիդիանի» շուրջ ստեղծված իրավիճակով:

Ե՞րբ է, ի վերջո, ավարտվելու փաստաթղթի թարգմանությունը, որին մեկ ամսից ավել է, ինչ բոլորը սպասում են (խոսքն երրերոդ անգամ իրականացված բնապահպանական փորձաքննության մասին է, որն, ըստ հավաստի տեղեկությունների, անլուծելի խնդիրներ ի հայտ չի բերել):

Բոլոր դեպքերում չեն կարող լինել ամուր քաղաքական հարաբերույթյուններ առանց տնտեսական փոխգործակցության լուրջ հիմքի, և սա անկախ այն բանից, թե խոսքը հայ-ամերիկյան հարաբերությունների՞ մասին է, թե: ասենք հայ-մոնղոլական: Ահա հենց սա է, որ պետք է առաջին հերթին հաշվի առնել հայ-ամերկյան հարաբերությունների մասին խոսելիս:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.