Փաշինյանի դեմ «բոչկա գլորող» «բնապահպանը». «կանաչ» կարիկատուրա

Հայաստանյան ընդդիմադիր երկնակամարում կարծես մի նոր աստղ է ծնունդ առնում՝  «աբիժնիկ»  թզուկ:

Պարզվում է՝ Կառավարությունում վերջերս պաշտոնանկ արված  Բնապահպանական տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանն, ով, ի դեպ, Ամուլսարի ծրագի դեմ պայքար մղած ամենաարմատական բնապահպաններից է, հանդես է եկել  Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ վիրավորանք պարունակող  գնահատականներով՝ նախ՝ մեղադրելով իշխանություններին Սևանի հանդեպ իբր խիստ անտարբեր լինելու մեջ, ապա՝ փորձել «ապացուցել», թե իբր Փաշինյանը ստում է, երբ ասում է, որ երկրում համակարգային կոռուպցիա գոյություն չունի:

Իհարկե, միամտություն կլինի կարծել, թե Գրիգորյանի նմանօրինակ պահվածքը կարող է պայմանավորված լինել ասենք բացառապես մայր բնության հանդեպ ունեցած անկեղծ զգացմունքներով կամ նույն Սևանի նկատմամբ զգացած անկեղծ զգացմունքներով: Ինչպես նույն Գրիգորյանի գործունեությունն է փաստում, Հայաստանում  բնության շահերի պաշտպանության դիրքերից հանդես գալը ամենից հաճախ  պայմանավորված է լինում հանդես եկողների անձնական նկրտումներով՝ կա՛մ ֆինասնական բնույթի, կա՛մ մեկ այլ:

Երբ Գրիգորյանը կոկորդ էր պատռում «Լիդիանի» դեմ, նրա նպատակներն, իհարկե, հասկանալի էին  կամ հեշտ կռահելի: Հարց է մնում այն, թե  Սևանի նկատմամբ անօրինակ սեր դրսևորելու  այսօրինակ ձգտման հիմքում ի՞նչ հաշվարկներ են ընկած և, որ ամենաէականն է, ո՞ւմ դրդմամբ:  Կարելի էր, չէ՞, սեփական նկատառումներում շատ ավելի կոռեկտ գտնվել ու չսադրել այն էլ մի դեպքում, երբ ինքդ ես եղել նույն թիմի մի մաս՝ ոչ բարով:

Ենթադրել կարեի է  երկու բան՝ կա՛մ գործ ունենք սովորական «աբիժնիկության» հետ, կա՛մ սա կոնկրետ կենտրոնից Նիկոլ Փաշինյանին հղվող որոշակի ուղերձ է՝ հեռուն գնացող ակնարկներով:

Ինչ վերաբերում է Գրիգորյանի հայտարարությունների մեկ այլ հատվածին՝ կապված իր ընկեր բնապահպանների քար լռության հետ՝ Սևանի շուջ ստեղծված խնդրի վերաբերյալ, ապա պետք է նկատենք, որ այս հարցում նա ինչ-որ իմաստով ճիշտ է. փոխարենը չեղած տեղը նույն Ամուլսարի հարցում «լաչառություն» անելու, ճամփաներ փակելու, ոստիկաններին խոչընդոտելու և այլն, շատ ավելի լավ կլիներ, եթե ուշադրություն դարձրած լինեին Սևանի խնդրին: Միգուցե իսկապես Սևանն այս օրում չհայտնվեր, միգուցե  իսկապես ինչ-որ մի տեղ օգուտ տված լինեին:

Երևում է՝  պատվեր տվող չի եղել, թե չէ առիթը բաց չէին թողնի…

 

 

 

 

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.