Խենթը…

Հետևելով Արսեն Թորսյանի՝ վերջին օրերի ակտիվությանն, երբ առողջապահության նախարարն, ակնհայտորեն ոգևորված  օրերս  տեղի ուենցած խոշոր ավտովթարների փաստից, սկսել է բավական տարօրինակ պահվածք դրսևորել՝ քիթը խոթելով ուր պատահի, անսխալ տպավորություն է ստեղծվել, որ նախարարի վիճակն իսկապես վատ է. նա հոգեկան շեղվածության եզրին է հայտվել:

«Պռավաների» վերաբերյալ դարակազմիկ մտքեր  «արտահայտելուց» հետո, որի արդյունքում հանրության մի զգալի հատվածի մոտ  ոչ այնքան անհիմն կասկածներ ծնվեցին՝ կապված Թորոսյանի հոգեկան վիճակի հետ, հիմա էլ, պարզվում է, վատառողջ ակտիվություն դրսևորող նախարարին սկսել է հույժ անհանգստացնել երկրիս էներգետիկ  վիճակը. նրա համապատասխան ֆեյսբուքյան  գրառումից այնպիսի տպավորություն է ստեղծվել, ասես դրա հեղինակը ոչ թե առողջապահության  ոլորտի ղեկավար է, այլ ասենք էներգետիկ ենթակառուցվածքների համար անմիջական պատախանատվություն կրող մեկը:

Հարց է առաջանում՝ կոնկրետ ինչո՞վ կարող է պայմանավորված լինել վտանգավորության աստիճան «օրիգինալ» մտքերի ու «նոու-հաուների» անգերազանցելի հեղինակ կամ գոնե այդպիսին երևալ ցանկացող Արսեն Թորոսյանի տարօրինակ ակտիվությունը:

Այս առումով բավական խոսուն են թվում, օրինակ, նախարարի՝ նախօրեին երկրում առաջացած էներգետիկ ճգնաժամի վերաբերյալ ֆեյսբուքյան վերոհիշյալ գրառման տակ հայտնված մեկնաբանությունները, որոնցից մի քանիսում դրանց հեղինակները կոչ են անում Թորոսյանին դառնալ վարչապետի տեղակալ (Ավինյանի «աչքը լույս»): Նույնիսկ կոչեր էին հնչել՝ անմիջականորեն զբաղվելու Սևանի խնդրով, որ գործը գլուխ գա և այլն:

Տեսնես Թորոսյանը նմանօրինակ մեկնաբանություններն իսկապես լո՞ւրջ է ընդունել, արդյոք վերջին օրերի նրա տարօրինակ ակտիվությունը, որի պատճառով, ի դեպ, «մի մատ մեղր է դարձել»,  հեռահար քաղաքական նպատակնե՞ր են հետապնդում, թե՞ սա ուղղակի խենթ տարերքի հախուռն դրսևորում է, որը շատերին ստիպում է մտածել, որ այս պաշտոնյայի ուղեղի հետ ինչ-որ բան, այնուամենայնիվ, այն չէ:

Ելքը մեկն է. իրավիճակի վրա լույս սփռելու համար ելնելով թե՛ իր, թե՛ ազգիս շահերից՝ Թորոսյանը պետք է համապատասխան բուժհաստատաություններում բուժզննում անցնի ու մեկընդմիշտ պարզի, հասարակությանն էլ հայտնի դարձնի՝  ինչպիսի հոգեկան վիճակում է հայտնվել ինքը Զոդի կամրջի մոտ ու Վրաստանում տեղի ունեցած ավտովթարներից հետո, արդյոք հոգեպես հավասարակշիռ վիճակում գտնվող մարդը կարո՞ղ էր Հայաստանի բոլոր վարորդներին «վեթինգի» ենթարկվելու կոչ անել այն դեպքում, երբ առաջինն, ով պետք է «վեթինգվի», հենց ինքն է, որ կա:

Մնում է հուսալ, որ Թորոսյանի նոպան երկար չի տևի, և շուտով ողջ հանրության համառ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի այս խենթին վերադարձնել իրականություն:

Տնաշե՛ն, ոլորտդ վարի է գնում, փոխարենն այդ մասին մտածես, ընկել ես սարուձոր…

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.