Հայաստանն՝ էներգետիկ կոլապսի ճիրաններում. ինչպե՞ս չեզոքացնել սպառնալիքը

Երկրին պատուհասած ընդամենը մի քանի ժամ տևած էներգետիկ ճգնաժամը, որի ստույգ պատճառը դեռ հայտնի էլ չէ, առաջ է բերել բազմաթիվ հարցեր, որոնց շրջանակը բավական լայն է և չի սահմանափակվում միայն էներգետիկ ոլորտով:

Ինչպես հայտնի է, խոսվում է այն մասին, որ տեղի ունեցածի պատճառն իրականում Իրանում տեղի ունեցած խոշոր վթարն է, և քանի որ Իրանի և Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգերը սինխրոնիզացված են, յուրաքանչյուր խոշոր վթար մեկ կամ  մյուս երկրում կոնկրետ ազդեցություն է ունենում երկու երկրների էներգահամակարգերի վրա։

Անկախ այն հանագամանքից, թե որքանով է այս տեսակետը ճշմարիտ, այսօր տեղի ուենցածը փաստում է, որ Հայաստանի էներգահամակարգն ունի նոր լուծումների կարիք, որոնք հետագայում կբացառեն նմանօրինակ իրավիճակների կրկնությունը: Հատկապես հաշվի առնելով Իրանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը,  պետք է հնարավորինս կարճ ժամանակում կարողանալ անել այնպես, որ իրադարձությունների զարգացման անբարենպաստ սցենարի պարագայում անգամ Հայաստանին հասցվելիք վնասը նվազագույն լինի:

Ինչպես նշում են մասնագետներն, երկիրը խոցելի վիճակից դուրս բերելու համար նախ հարկավոր է զարկ տալ միջուկային էներգետիկայի զարգացմանը, ձեռնամուխ լինել Հայաստանի էներգահամակարգի կառուցվածքային փոփոխություններին, վերազինել  էներգետիկ ենթակառուցվածքները և, վերջապես, գերնպատակ հռչակել  ատոմակայանի նոր բլոկի կառուցումը:

Այս ամենը մի կողմից՝ թույլ կտա երկրին էականորեն ամրապնդել սեփական էներգետիկ անվանգությունը, մյուս կողմից՝ ավելացնել էլեկտրաէներգիայի կայուն արտահանման ներուժը, որը Հայաստանի պես երկրի համար  ունի հսկայական ռազմավարական նշանակություն:

Այս ամենը կյանքի կոչելու համար, սակայն, փող է անհրաժեշտ, անհրաժեշտ են խոշորածավալ ներդրումներ, որոնք այսօր պետությունը չի կարող ապահովել, ուստի՝ ստիպված է խնդրի լուծումը փնտրել այլ տեղ:

Պոտենցիալ ներդողներին պետք է հստակորեն ու մանրակրկտորեն ներկայացվեն հայաստանյան էներգետիկ համակարգի գայթակղիչ կողմերը՝ համակարգ, ուր ներդրում անելով՝ կարելի կլինի հարստացնել ու հարստանալ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.