Իշխանությունների վարկանիշն անկո՞ւմ է ապրում. անհրապույր դիլեմա

Ինչպես փոխացում է 168.am-ը, Միջազգային Հանրապետական Ինստիտուտը (IRI), Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի հետ համատեղ,  ՀՀ-ում հանրային կարծիքի ուսումնասիրություն է իրականացրել ընտրելու իրավունք ունեցող 1200 ՀՀ քաղաքացիների միջև դեմ առ դեմ հարցման մեթոդով՝ Երևանում և մարզերում։

Հարցին՝  «Ինչպե՞ս եք դիտարկում Հայաստանում Կառավարության փոփոխությունը»՝ 2018 թվականի օգոստոս ամսվա համար չափազանց դրական են պատասխանել հարցվածների 39%-ը, հոկտեմբեր ամսվա համար՝ 41%-ը, և այս տարվա մայիս ամսվա համար ՀՀ կառավարության փոփոխությունը դրական է դիտարկել հարցվածների 28%-ը։

«Ձեր կարծիքով՝ որո՞նք են այն 3 փոփոխությունները, որոնք պետք է իրականացնի Նիկոլ Փաշինյանը հաջորդ 6 ամիսների ընթացքում» հարցին սոցիոլոգիական հարցմանը մասնակցածների 15%-ը պատասխանել է, որ պետք է աշխատատեղեր ստեղծվեն, 9%-ը՝ լուծվեն սոցիալ-տնտեսական խնդիրները, 6%-ը՝ ավելացվեն կենսաթոշակները, 5%-ը՝ բարձրացվեն աշխատավարձերը, 4%-ը՝ կարգավորվի ԼՂ հակամարտությունը։ 

Հարցումները, որոնք իրականացվել են այս տարվա մայիսի  6-31-ն ընկած ժամանակահատվածում՝ ընտրելու իրավունք ունեցող 1200 ՀՀ քաղաքացիների միջև, դեմ առ դեմ հարցման մեթոդով՝ Երևանում և մարզերում, բացահայտում են բավական մտահոգիչ պատկեր. ՀՀ իշխանությունների վարկանիշն անկում է ապրում։

Սոցիոլոգիական ուսումնասիրությունը, որն, իհարկե, չի կարելի է որպես բացարձակ աքսիոմ ընկալել, ի հայտ է բերում հետհեղափոխական Հայաստանի հիմնական խնդիրները. չնայած դրական սպասումներին՝ հասարակաւթյանն դեռևս չի հաջողվում ականատես դառնալ զգալի տնտեսական ձեռքբերումների, սոցիալ-տնտեսական կյանքում շոշափելի առաջընթացի:

Ընդ որում՝ բավական ուշագրավ  են  ստացվել վերջին հարցման պատասխանները, որոնք, ըստ էության, բացահայտում են իշխանությոնների պոպուլյարության  անկման կանխարգելման հիմնական բանաձևը: Ըստ այդմ՝ ժամանակի հետ մեկտեղ հասարակութան շրջանում է՛լ ավելի են սրվում սպասելիքները հատկապես տնտեսական ոլորտում, ինչը, թերևս, բնական է՝ հաշվի առնելով Հայաստանի վիճակը, որն այդպես էլ չի հաջողվում շտկել:

Տնտեսական առաջընթացը, որի ակնկալիքն ունեն բոլորն, անշո՛ւշտ, ինքն իրեն չի լինելու, և կարիք է զգացվելու ներդումների՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին: Իսկ դրա համար հարկավոր է կայունության ու կանխատեսելիության ապահովում երկրում՝ կտրուկ շարժումների բացառմամբ:

Կարո՞ղ են, արդյոք, իշխանությունները, պահպանելով վերոհիշյալ պայմանները, Հայաստանն առաջնորդել զարգացման ճանապարհով՝ հաշվի առնելով այն, որ այժմ թիվ մեկ օրակարգային հարցերից մեկն էլ ասենք նույն վեթինգի հարցն է, որն այսպես թե այնպես նույն դրսի նեդրողների համար գնահատվելու է որպես ոչ այնքան հրապուրիչ գործոն: Մյուս կողմից՝ խնդիր կա երկրում ստեղծելու իսկապես արդար դատական համակարգ, որին հասնելու համար, փաստոեն, անհրաժեշտ է լինելու կիռարկել ոչ այնքան գայթակղիչ միջոցներ ու գործիքներ:

Նմանօրինակ խնդիրներն, իհարկե, քիչ չեն, և այժմ ստեղծվել է մի իրավիճակ, երբ իշխանությունները կանգնելու են ոչ այնքան հեշտ երկընտրանքի առաջ՝ շարունակե՞լ բուռն կերպով հեղափոխել երկիրը, թե՞ դանդաղեցնել պրոցեսները՝ կապիտալի համար Հայաստանը գրավիչ դարձնելու համար:

 

 

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.