Արսեն Թորոսյանի «նոու-հաուն». հետցնցումային աբսուրդ

Հայաստանում ու Վրաստանում մեծ թվով զոհերի պատճառ դարձած ավտոտրանսպորտային պատահարները, որ ցնցել են հանրությանը, շարունակում են լայն քննարկման առարկա մնալ՝ շատերին տալով լուրջ մտորումների տեղիք. տարբեր շրջանակներից հնչում են առաջարկներ, առաջ են քաշվում գաղափարներ՝ կանխարգելելու ապագայում նմանօրինակ դժբախտ պատահարների կրկնությունը:

Բազմազան կարծիքների ու տեսակետների հորձանուտում, սակայն, հայտնվել է մի «առաջարկ», որն այլ կերպ, քան սովորական աբսուրդ չես որակի:

Մասնավորապես՝ ՀՀ առողջապահության տխրահռչակ նախարար Արսեն Թորոսյանն է օրերս հանդես եկել առաջարկությամբ՝  չեղարկելու ՀՀ բոլոր քաղաքացիների վարորդական իրավունքներն ու բոլորից կրկին անգամ քննություն վերցնելու:

Վրաստանում տեղի ունեցած դեպքից անառողջ ցնցումների ճանկերում հայտնված Թորոսյանը «Ֆեյսբուքում» կիսվել էր յուր խոհերով՝ գրելով. «Չգիտեմ՝ նույնիսկ ինչ կոչ անեմ մեր վարորդներին։ Մտածում եմ՝ հավանաբար բոլոր վարորդական իրավունքները պետք է չեղարկել և բոլորից նորից շատ խիստ քննություն վերցնել»։

Իհարկե, կարծիք արտահայտելու կամ բռնության տարրեր չպարունակող կոչեր հնչեցնելու իրավունքը մեր երկրում յուրաքանչյուրինն է, և ոչ ոք ոչ մեկին այդ անել պարզապես չի կարող արգելել, սակայն երբեմն ականատես կամ ականջալուր ես լինում բաների, որոնք ստիպում են վերագնահատել «ժողովրդավարություն» կոչվածից բխող ինչ-ինչ արտոնություններ, որոնցից, փաստորեն, ակտիվորեն օգտվում են նաև դրանց գոյության իմաստն այդպես էլ չըմբռնած քաղաքացիներ:

Հիմա ո՞վ կարող է, օրինակ, բացատրել, թե, թո՛ղ ներվի ասել, ինչ հիմարություն է դուրս տվել  հանրության  կողմից այդպես էլ մինչև վերջ անընկալելի մնացած Թորոսյան Արսենը: Ո՞րն է նրա ասածի տրամաբանությունը: Արդյոք գարդասիլային այս հեքիմը հասկանո՞ւմ է, թե ուր է տանում իր այդ լոգիկան: Եթե Թորոսյանի տրամաբանութամբ շարժվենք, ապա  բոլոր մասնագիտությունների ու հմտությունների տեր ՀՀ քաղաքացիները օրումեջ ստիպված են լինելու վերհիշել իրենց դպրոցական կամ ուսանողական տարիները նույնիսկ այն դեպքում, երբ վաղուց են փակել իրենց կյանքի այդ շրջափուլերը: Չկա մի բնագավառ, ուր անկանխատեսելի ելքով իրադրություններ չլինեն՝ անկախ այն հանգամանքից, թե տվյալ աշխատաքային ոլորտում ներգրավված անձանց պրոֆեսիոնալ հատկանիշներն ինչ աստիճանի են հասնում: Այդ տրամաբանությամբ՝ յուրաքանչյուր շաբաթը մեկ վերադիպլոմավորվելու կարիք կարող են ունենալ նույն վիրաբույժները, որոնց ոչ միշտ է հաջողվում կյանքեր փրկել, հոգեթերապևտները, որոնք երբեմն-երբեմն հոգեկան շեղում ունեցող անձանց ժամանակից շուտ են բաց աշխարհ ճամփու դնում կամ սխալ ախտորոշում՝ ով է հոգեկան, ով՝ ոչ և այլն:

Փոխարենը «դարակազմիկ» մտքեր արտահայտելու, մարդկանց նյարդերի վրա ազդելու շատ ավելի լավ կլիներ, եթե Թորոսյանը կարողանար պատասխանել մի շարք օրհասական դարձած հարցերի՝ կապված հենց իր ոլորտի հետ, որն այդպես էլ խելքի չի բերվում՝ չնայած նա չի դադարում տարբեր առիթներով հավաստիացնել, որ ՀՀ առողջապահական համակարգն աշխարհում ամենակատարյալն է. աղքատության ճիրաններում հալումաշ եղող այս երկրում բժշկությունն այդպես էլ շարունակում է շատերի համար անհասանելի արտոնություն մնալ՝ չնայած նախարարության սրտաճմլիկ պնդումներին, ինքնագովազդներին:

Այնպես որ՝ խորհուրդ կտանք առողջապահության նախարարին չշեղվել իրեն հարազատ թեմաներից ու բավարարվել ասենք ծխելու դեմ պայքարի  «արդյունավետ» միջոցներ հորինելով կամ  արգանդի վզիկի քաղցկեղի դեմ «պայքարելով», որի պատճառով, ի դեպ, բազում հայ աղջիկներ վաղը ստիպված են լինելու բախվել չբերության ռիսկի հետ, ինչ է թե Թորոսյանը գրանտ է ուտում:

 

 

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.