Ի՞նչ էր ակնարկում Սերժ Սարգսյանը. ուղերձ՝ հայոց արքաների դամբարանից

Հուլիսի 5-ին Հանրապետական կուսակցության անդամների հետ միասին Արագածոտնի մարզի Աղձք գյուղ ժամանած  Սերժ Սարգսյանը բավական ուշագրավ հայտարարություն է արել:

«Շնորհավորում եմ բոլորին Սահմանադրության օրվա կապակցությամբ և մաղթում, որ բոլորն ամեն կերպ պաշտպանեն Սահմանադրությունը՝ անկախ նրանից՝ լա՞վ են համարում, թե՞ վատ։ Գիտեք՝ մեզնից շատերը իրենց դնում են գիտունիկի տեղ և փորձում են Սահմանադրությունը մեկնաբանել. ինչ կա` մեզ համար պարտադիր օրենք է»,- մասնավորապես՝ ասել է  Սարգսյանը լրագրողներին՝ միաժամանակ հրաժարվելով մեկնաբանել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը: «Թո՛ղ շոգերը անցնեն, նոր կխոսենք»,-ասել է Սարգսյանը:

Սերժ Սարգսյանի հայտարարությունն ուշագրավ է հատկապես Հրայր Թվոմասյանի հուլիսչորսյան հայտարարությունների ֆոնին, երբ լրագրողներին ասել էր, թե որևիցե ճգնաժամ չի տեսնում, հետևաբար՝ մտադիր չէ էքստրաօրդինար քայլերի դիմել՝ հրաժարվել սեփական աթոռից:

Ըստ այդմ՝ հարց է առաջանում՝ Սերժ Սարգսյանի՝ իրականության հետ հաշտվելու վերոհիշյալ կոչի իրական հասեցատերն ո՞վ է, արդյոք իշխանությունների՞ն է  ուղղված կոչը, թե՞ ասենք նույն Հրայր Թովմասյանին, ով այդպես էլ չի ցանկանում հաշտվել երկրում ստեղծված նոր իրականության հետ՝ որևիցե խնդիր չտեսնելով սեփական պաշտոնավարման մեջ այն դեպքում, երբ խնդիրների խնդիրը հենց ինքն է, որ կա, ում հաստակողության պատճառով, փաստորեն, երկիրը կարող է հայտնվել սահմանադրական ճգնաժամի մեջ:

Կոնկրետ ի՞նչ կարող է նշանակել կամ ում կարող է ուղղված լինել «…մեզնից շատերը իրենց դնում են գիտունիկի տեղ և փորձում են Սահմանադրությունը մեկնաբանել. ինչ կա` մեզ համար պարտադիր օրենք է» հայտարարություն-հավաստիացումը: «Մեզնից շատերն» ովքե՞ր են, Սերժ Սարգսյանի յուրայիննե՞րը, թե՞  ասենք Վահե Գրիգորյանը: Կամ արդյոք ճիշտ կլինի՞ Սարգսյանի խոսքի երկրորդ հատվածը մեկնաբանել այլաբանորեն՝ համարելով այն կոչ նույն յուրայիններին՝ ասենք ընդունելու հեղափոխությունից բխած ռեալներն ու իրավիճակն ավելորդ անգամ չսրելու մի պարագայում, երբ թվում է՝ նա առաջինը պետք է շահագրգիռ լիներ նախկին համակարգի՝ ռևանշ վերցնելու հարցում:

Բոլոր դեպքերում Սերժ Սարգսյանի ակնարկները բավական խորհրդավոր են ու տողատակեր պարունակող, որոնք պետք է հասկանան նրանք, ում և ուղղված է Սարգսյանի ակնարկը:

Այս իմաստով հետաքրքիր կլինի հետևել Հրայր Թովմասյանի վարքագծին ու հասկանալ՝ ինչ հետևություններ է նա արել Սերժ Սարգսյանի  խոսքերից:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.