Արտյոմ Խաչատուրովը երկարաձգել է պայմանագիրը Լոռիի հետ

«Լոռի» ՖԱ-ն երկարաձգել է պայմանագիրը թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Արտյոմ Խաչատուրովի հետ: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Խաչատուրովը «Լոռի» էր տեղափոխվել 2018 թվականի փետրվարին: Վանաձորյան ակումբի մարզաշապիկով դարձել է Հայաստանի Առաջին խմբի չեմպիոն:

Բարձրագույն խմբի առաջնությունում մասնակցել է 26 հանդիպման, դարձել 1 գոլի եւ երկու գոլային փոխանցման հեղինակ: Հայաստանի ազգային հավաքականի կազմում պաշտոնական խաղում նորամուտը նշել է 2018 թվականի հոկտեմբերի 16-ին՝ մասնակցելով Մակեդոնիայի դեմ տարած ջախջախիչ հաղթանակին (4:0):

Մեր ընտրանու կազմում մասնակցել է նաեւ Լիխտենշտեյնի հետ խաղին:

«Լոռիի» ավագի հետ կնքած նոր պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2020 թվականի ամառը:

Այս մասին փոխանցում է Armsport.am-ը

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.