Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց

Զագրեբում ընթացող շախմատի Grand Chess Tour մրցաշարի 8-րդ տուրում Լևոն Արոնյանը կրկին հաշտություն կնքեց:

Սա Արոնյանի 7-րդ ոչ-ոքին էր մրցաշարի շրջանակներում: Նրա մրցակիցը սևերով հանդես եկող Յան Նեպոմնյաշչնին էր: Պարտիան ավարտվեց 27-րդ քայլին:

8 տուրից հետո Արոնյանը վաստակել է 4,5 միավոր: Վաղը կայանալիք 9-րդ տուրում Արոնյանը սևերով կխաղա աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ:

Վերջինս 6 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.