Միակ բանը, որ կստիպի Հրայր Թովմասյանին զղջալ

Հուլիսի 4-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում արձագանքելով ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակին՝ Հրայր Թովմասյանը կտրուկ հայտարարություն է արել՝ պնդելով՝  Սահմանադրական դատարանում ճգնաժամ չկա. հրաժարական տալ չի պատրաստվում:

Ուշագրավ է, որ Թովմասյանի հայտարարությունները հնչում են Դավիթ Հարությունյանի՝ ավելի վաղ հնչեցրած նույնաբովանդակ հայտարարության ֆոնին:

Հարցին՝ արդյոք, իր կարծիքով, Սահմանադրական դատարանում կա՞ ճգնաժամ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանել էր. «Որևէ ճգնաժամ չկա: Անգամ, եթե ես հայտարարեմ, որ երկրագունդը տափակ է, դրանից ճգնաժամ չի առաջացնում: Սահմանադրական դատարանի դատավոր Գրիգորյանի հայտարարածը ճգնաժամ չի նշանակում և չի վկայում ճգնաժամի մասին:

Ի՞նչ կանեի ես, եթե ինձ դիմեին իմ կողմից անհեթեթ համարվող առաջարկությամբ: Ոչինչ: Որովհետև անհեթեթության վրա ժամանակ ծախսել պետք չէ»:

Այլևս անվիճելի է, որ Հրայր Թովմասյանը որևիցե պարագայում ներկա իրողությունների պայմաններում մտադիր չէ հրաժարական ներկայացնել. նախկին համակարգը, հենց Թովմասյանի մեջ տեսնելով ռևանշի հասնելու իր միակ հնարավորությունը, ակհայտորեն հենց նրա վրա է արել իր վերջնական խաղադրույքը՝ փակուղային իրավիճակի առաջ կանգնեցնելով իշխանություններին, որոնց համար ՍԴ խնդիրը վաղուց ձեռք է բերել քաղաքական արժեք, քանի որ առանց այդ խնդրի լուծման հեղափոխության կատարյալ հաղթանակի մասին խոսելն ավելորդ վերամբարձություն կլինի:

Ըստ այդմ՝ խիստ հրատապ է մնում այն հարցը, թե ստեղծված կազուսային իրավիճակից ի՞նչ ելք կարող է գտնվել իշխանությունների համար:

Երբ Նիկոլ Փաշինյանը  մոտ մեկ տարի առաջ հեղափոխություն էր իրականացնում,  որպես ամենահրատապ խնդիր մատնանշվում էր Սահմանադրության փոփոխությունը: Փաշինյանը չէր թաքցնում, որ նպատակ ունի հնարավորինս արագորեն ազատվել Սերժ Սարգսյանի «հագով կարված» Սահմանադրւթյունից՝ երկրում ժողովրդավարական փոփոխություններն ավելի հիմնավոր դարձելու համար:

Չնայած այդ ամենին՝ փաստ է, որ այսօր էլ՝վ հեղափոխությունից ավելի քան մեկ տարի հետո, Հայաստանը շարունակում է առաջնորդվել նախորդ համակարգի բերած ու անցկացրած սահմանադրութամբ, ինչը, փաստորեն, գրեթե հանգեցրել է Սահմանադրական ճգնաժամի (եթե ՍԴ նախագահի հարցը շարունակի մնալ առկախված, ապա դա կարող է հղի լինել անկանխատեսելի հետևանքներով):

Ստեղծված իրավիճակում միակ արդյունավետ ելքն իշխանությունների համար կարող է լինել մեկը. հարկավոր է օգտվել ստեղծված իրավիճակից ու նախաձեռնել Սահմանադրական փոփոխություններ՝ համապատասխանեցնելով երկրի հիմնական օրենքն այն քաղաքական ռեալներին, որ այսօր ստեղծվել է երկրում, քանի որ իշխանությունների իրական խնդիրը հեղափոխության վերջնական հաղթանակի համար ինստիտուցիոնալ երաշխիքների ստեղծումն է, ինչով միաժամանակ կարելի կլինեի լուծել իշխանության խոցելիության հարցը: Փոխզսպման և հակակշիռների մեխանիզմներ գործող Սահմանադրությունը գրեթե չի սահմանում, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ Հայաստանում անհնարին կլինի խոսել համակարգային ժողովրդավարության մասին, քանի դեռ Սահմանադրությունն այնպիսին է, ինչպիսին որ կա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.