Պառակտման վտանգը կչեզոքացվի՞

Սասուն Միքայելյանի երեկվա հայտարարույունները բավական բուռն արձագանքների են արժանացել ոչ միայն մամուլում, այլև ՔՊ ներսում:

Մասնավորապես՝ Միքայելյանի նախազգուշացումներին ակնթարթային արձագանք է տվել ՔՊ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ համոզմունք հայտնելով. «Մեզ թավշյա հեռացում չի սպառնում»։ Կապրենք՝ կտեսնենք»:

Իր հերթին  այսօր լրագրողների հետ զույցում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանն է մեկնաբանել Միքայելյանի խոսքերը՝ հայտարարելով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կքննարկի այն մտահոգությունները, որոնք ունի Սասուն Միքայելյանը:

«Ցանկացած իրավիճակում կուսակցությունում քննարկում կա,  և լուծումներ կան: Ես չեմ կարծում, որ  մենք ունենք մի իրավիճակ, որտեղ կան անլուծելի խնդիրներ»,-ասել է նախարարը լրագրողների հետ զրույցում:

Միևնույն ժամանակ ֆեյսբուքյան գրառման  տեսքով Միքայելյանի հայտարարություններին է անդրադարձել նաև Ռոմանոս Պետրոսյանը՝ գրելով. «Ցավում եմ, բայց ազնիվ չես նախ ինքդ քո հանդեպ և քո իսկ անցած ուղու, ապա նաև՝ իմ նկատմամբ և իմ անմնացորդ նվիրումի՝ հանդեպ մեր «ընդհանուր» գործին։ Դե իսկ հավատարմության մասին՝ առ հեղափոխության նպատակներն ու դրա արժեքները՝ ես կլռեմ...

Աստված է բոլորիս դատավորը. ժամանակն իր գնահատականը կտա։Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ ինձ համար գոյություն չունեն հեղինակություններ. իմ հավատամքը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ ես կամ և մնալու եմ մեր պետականության, օրենքի գերակայության, պետության և իրավահավասարության հասարակության անխոնջ զինվորը»:

Միաժամանակ մարզպետը, դիմելով լրագրողական հանրությանը, գրել է. «Խնդրում եմ՝ երեկվա հետ կապված հարցադրումներ չանել. այլևս ոչ մի դիտարկում չեմ անելու, միայն գործելու եմ, և գործելու եմ ինչպես միշտ՝ բացառապես հանուն Հայաստանի Հանրապետության և նրա Քաղաքացու»:

Սասուն Միքայելյանի շուրջ ստեղծված իրավճակը առավելապես հետաքրքիր է ոչ այնքան Պետրոսյան-Միքայելյան՝ անտանելի դարձած հարաբերությունների  տեսանկյունից, որքան այդ հարաբերությունների՝ ներկուսակցական մթնոլոտի վրա ունեցած ազդցության, իսկ ավելի ճիշտ՝ այն ռեակցիայի, որ հետևում է՝ երկու կարկառուն ՔՊ-ականների լեզվակռվի հետ կապված:

Տպավրություն է, որ այս հարցում ՔՊ-ում միասնական դիրքորոշում առայժմ ձևավորված չէ, քանի որ եթե նույն Արայիկ Հարությունյանը հայտարարում է, որ անլուծելի խնդիրներ կուսակցության ներսում չկան՝ դրանով,ըստ էության, դրական ակնարկ հղելով Սասուն Միքայելյանին, ապա նույն ուժի մեկ այլ պատգամավոր փաստացի կոպտորեն հակաճառել է իր ավագ կուսակցին՝ ձեռնոց նետելով Միքայելյանի համոզմունքներին ու վախերին:

Ինչ վերաբերում է Ռոմանոս Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառմանն, ապա դրանից, պետք է խոստովանել, մի տեսակ հակասական տպավորոթյուն է առաջանում, քանի որ նա մի կողմից՝ կասկածի տակ է առնում  Սասուն Միքայելյանի հեղափոխական լինելը, մյուս կողմից՝ հայտարարում, որ այլևս այս թեմայով չի խոսելու ու իր գործն է անելու:

Հետաքրքիր է, թե ինքը՝ Միքայելյանն, ինչպես կարձագանքի Պետրոսյանի գրառմանը, կամ, առհասարակ, կարձագանքի՞, թե՞ ոչ, կխորացնի՞ առաջացած ճեղքը, թե՞ կնախընտրի իրավիճակը չբարդացնելու տարբերակը: Համենայն դեպս՝  Արայիկ Հարությունյանի խոսքերից տպավորություն է, որ Միքայելյանի շուրջ ստեղծված  անախորժ իրավիճակը կուսակցությունում որոշել են լիցքաթափել, չգնալ վտանգավոր ճանապարհով ու խնդիրները հարթել խաղաղությամբ, ինչը պետք է որ բավարարի Միքայելյանին՝ թույլ չտալով երկու անձանց միջև ծագած վեճի վերաճումը ներկուսակցական տուրուդմփոցի, որ իսկապես կարող է խիստ վնասաբեր դառնալ ներիշխանական կայունության տեսանկյունից՝ ջուր լցնելով ռևանշիստական ուժերի ջրաղացին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.