Պուտինն ու Արմեն Սարգսյանը՝ կողք կողքի. նրանք մասնակցել են Եվրոպական երկրորդ խաղերի փակման արարողությանը

Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 30-ի երեկոյան, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ, Մինսկի «Դինամո» մարզադաշտում ներկա է գտնվել Եվրոպական երկրորդ խաղերի փակման հանդիսավոր արարողությանը: 

 

Եվրոպական խաղերն անցկացվում են 4 տարին մեկ անգամ։ 

 

 

Երկրորդ խաղերին 15 մարզաձևում մրցում էր շուրջ 4000 մարզիկ՝ 50 երկրից: Հայաստանի մարզիկներն այս խաղերում նվաճել են 11 մեդալ, որից 5-ը՝ ոսկե։ 


 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ 


Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.