Արմեն Սարգսյանի պրոբլեմների լուծման բանալին

Այս օրերին  աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք կարևոր հանդիպումներ է  ունեցել աշխարհում կարևոր դերակատարում ունեցող շրջանակների հետ՝ հասցնելով անգամ արժանանալ կարևոր մրցանակի. հունիսի 28-ին Սարգսյանին է հանձնվել «Crans Montana» ֆորումի «PRIX DE LA FONDATION 2019» մրցանակը: Հեղինակավոր կառույցն իր ամենամյա մրցանակը շնորհում է նրանց, ովքեր աչքի են ընկել առաջնորդությամբ ու նորարարությամբ։

ՀՀ նախագահը հանդիպել է նաև մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ և, մասնավորապես, սննդի արտադրությամբ զբաղվող համաշխարհային խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Cargill» ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Գերթ Ժան վան դեր Աքերի հետ։ Նախագահը Կարևորել է «Cargill»-ի նման տնտեսական հսկաների հնարավոր մուտքը Հայաստան և նշել, որ մեր երկիրը բավարար ներուժ և հնարավորություններ ունի ինչպես սննդի արտադրության, այնպես էլ սննդի անվտանգության ոլորտում համագործակցելու համար։

Իհարկե, առաջին անգամ չէ, որ Արմեն Սարգսյանը մեկնում է  արտերկիր՝ հանդիպումներ ունենալով ազդեցիկ գործիչների, համաշխարհային բիզնեսի կարկառունների հետ՝ հասցնելով արժանանակ նաև հեղինակավոր մրցանակի: Այս ամենն Արմեն Սարգսյանի մոտ մի տեսակ արդեն սովոություն է  դարձել, և պետք է արձանագրել, որ նախագահն իսկապես շատ է ճամփորդում, հանդիպումներ ունենում համաշխարհային էլիտաների ամենավառ ներկայացուցիչների հետ և այլն:

Անկասկած, Սարգսյանի ջանքերը գնահատելի են, սակայն  սա այն պարագան է, երբ այլևս հայ հասարակությունը կարիք է զգում սեփական մատներով շոշափելու Սարգսյանի արտերկրյա այցերի պտուղները, դրանք համտեսելու, հասկանալու՝ այդ ամենից ինչ գործնական օգուտներ կան:

Այս խնդիրն, իհարկե, կարևոր է ոչ միայն տնտեսական առումով, երկիր ներդրումներ բերելու, այլև քաղաքական իմաստով՝ հաշվի առնելով հատկապես Հայաստանի Սահմանադրության  առանձնահատկոթյուններն, երբ երկրի նախգահին, ըստ էության, վերապահված են  խիստ սիմվոլիկ գործառույթներ:

Այս իմաստով Արմեն Սարգսյանին Հայաստանում ամրապնդվելու հարցում, իրական հեղինակություն ու կշիռ ձեռք բերելու խնդրում կարող են օգնել հենց նմանօրինակ ճանապարհորդությունները, սակայն միայն այն պարագայում, եթե դրանք պրակտիկորեն ապացուցեն իրենց օգտավետությունը.  եթե Սարգսյանին հաջողվեր սեփական կապերի ու հեղինակության շնորհիվ Հայաստան ներգրավել գոնե որոշակի ներդրումներ՝ կոտրելու գոյացած գաղջն, ապա կասկած չկա, որ դա կօգներ նախագահին՝ առավել ինքնավստահ զգալու իրեն այստեղ՝ Հայաստանում՝ միաժամանակ դառնալով ժողվրդի «աչքի լույսը»:

Կասկած չկա, որ այդ դեպքում այլևս ոչ ոք չի համարձակվի անգամ մի «թթու խոսք» ասել նախագահի հասցեին կամ վիճարկել նրա հեղինակությունը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.