Ոչինչ թաքուն չի մնալու...

Տևական ժամանակ հակահեղափոխության կողմից շահարկման առարկա է դարձել 5 տարի առաջ Սեդրակ Օսիպյանի հետ կապված միջադեպը:

Մարդկային դժբախտությունը, տեղի ունեցած ողբերգությունը դարձել է Հեղափոխությունը արատավորելու և որպես քաղհալածյալ արտերկիր ճողոպրելու միջոց:

Սամվել Հովհաննիսյանին և Սմբուլ Հովհաննիսյանին առաջարկում եմ զերծ մնալ իրական փաստերը խեղաթյուրելուց, իրենց մանր շահերի սպասարկման և քաղաքական ապաստան ստանալու համար պետության վարկանիշը գցելու փորձեր կատարելուց, քանի որ նման վարքագիծը հետայսու ուղեկցվելու է համապատասխան իրավական գնահատականներով և համապաստախան հակադարձ քայլերով:

Ստանձնելով Վալերի Օսիպյանի եղբորոդրու՝ Սեդրակ Օսիպյանի շահերի պաշտպանությունը, չեմ կարող անպատասխան թողնել իմ պաշտպանյալին արատավորող, իրականության հետ աղերս չունեցող հերյուրանքները, առավել ևս, որ նրան փորձում են քավության նոխազ դարձնել միայն այն բանի համար, որ քաղաքական ապաստան ստանան, օգտագործելով այն հանգամանքը, որ նա հանդիսանում է ՀՀ Ոստիկանապետի եղբորորդին:

Ի դեպ 2015թ-ին Սեդրակ Օսիպյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը 2018թ-ին ապօրինի վերացվել է հենց միայն այն պատճառով, որ նա Ոստիկանապետ Օսիպյանի եղբորորդին է:

Անընդունելի եմ համարում ներքաղաքական կեղտոտ խաղերի պատճառով Սեդրակ Օսիպյանի անվան վարկաբեկումը և Ոստիկանապետի անվան շահարկումը:

Սամվել Հովհաննիսյանին և Սմբուլ Հովհաննիսյանին առայժմս կոչ եմ անում չտրվել հակահեղափոխականների սադրանքներին, չդառնալ նրանց ձեռքին խաղալիք, չխախտել անմեղության կանխավարկածը, իմ պաշտպանյալի վերաբերյալ չտարածել արատավորող, իրականությանը չհամապատասխանող հերյուրանքներ, առավել ևս չշահարկել Վալերի Օսիպյանի անունը և պաշտոնական դիրքը, քանի որ վերջինիս զրպարտելով ըստ էության զրպարտում եք Հայաստանի Հանրապետությանը, քանզի հանդիսանալով պետական բարձրաստիճան պաշտոնյա, իր գործողությունների օրինականությունը և պարկեշտությունը կասկածի տակ դնելով ըստ էության փորձ է արվում հարված հասցնել հենց Հայաստանի Հանրապետությանը:

Առայժմս կսահմանափակվեմ այսքանով, հույս ունենալով, որ կոչիս հասցեատերերը կգիտակցեն իրենց արաքների հետևանքները և զերծ կմանան չհիմնավորված և չարդարացված քայլերից, քանզի այսօր առաջին գծում նրանք են, ոչ թե պատվիրատուները:

Ոչինչ թաքուն չի մնալու և շուտով ամեն ինչ կբացահայտվի…

Սուսաննա Սարգսյան

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.