Մանիպուլյատիվ ապատեղեկատվություն. ովքե՞ր են աչք դրել հայ-ռուսական հարաբերությունների վրա

ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին ՀՀ ԱԳՆ կանչելը, ՄԱԿ-ում հակառուսական բանաձևին հայկական պատվիրակության չքվեարկելը, ԵԽԽՎ-ում օրերս հայկական պատվիրակության շուրջ արհեստականորեն բարձրացված աղմուկը որոշ ռևանշիստական ուժեր, սեփական մատին փաթաթան դարձնելով, հատկապես վերջին շրջանում սկսել են դավադրությունների սեփական տեսությունը կառուցել ու այն հասարակությանը բացառիկ ճշմարտության տեղ հրամցնելով՝ բամբասանքներ տարածել, թե իբր իրադարձությունների այսօրինակ զարգացումը փաստում է, որ վարչապետ Փաշինյանն, իբր թե իրեն իշխանության բերած ինչ-որ մութ ուժերին վարձահատույց լինելու համար, մշակում է մի դավադիր պլան՝ Հայաստանը Ռուսաստանի դեմ դուրս բերելու. այսպիսիք պնդում են, որ Փաշինյանը Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս բերելու հատուկ պլան է մշակել:

Լիլիթ Մակունցը, մեկնաբանելով նմանօրինակ ապատեղեկատվությունը, հայտարարել էր. «Բացարձակ եզր չունի իրականության հետ: Ինձ համար զարմանալի է, որ նման լուրեր կարող են անգամ շրջանառվել: Չկա նման բան, ես ընդհանրապես տեղյակ չեմ նման նախագծի գոյության մասին, և, իհարկե, նման նախագիծ չկա»:

Գաղտնիք չէ, որ ռևանշիստների, բայց հատկապես քոչարյանամետ հատվածի հակաիշխանական քարոզչական մարտավարության մեջ հսկայական դեր է հատկացվում հայ-ռուսական հարաբերություններին: Երկրում տեղի ունեցած հեղափոխությունը սրանք հռչակում են՝ բացառապես հակառուսական նպատակներով իրականացված ձեռնարկ, որի վերջնարդյունքն իբր դառնալու են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից դուրս գալը, ռուսական 102-րդ ռամզաբազայի դուրսբերումը և որպես արդյունք՝ Արցախը ադրբեջանցիներին նվիրելը և իհարկե հայոց պետականության կործանումը: կարճ ասած՝ նկարում են մի ահասարսուռ տեսարան ու դրանով վախեցնում հանրության միամիտ, խաբեություններին հեշտ տրվող մի փոքր հատվածին ու ինքնամխիթարվում:

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են այս վայ ուժերն, այն էլ Հայաստանի համար բավական զգայուն այս ժամանակաշրջանում, երբ շուրջբոլորն ուղղակի եռում է, նման քայլերի գնում և կամ մի՞թե  չեն պատկերացնում, որ ասենք նույն «ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու» մասին պնդումները նույնքան ցնորամիտ են, որքան այն ամբիցիաները, որոնք բավարարելու համար քաղաքական աղբանոցում հայտնվածները կանգ չեն առնում ոչնչի առաջ:

Ինչո՞վ կարող է հղի լինել Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալը՝ մի բան, որի մասին ակնհայտորեն երազում են Փաշինյանի քաղաքական հակառակորդները: Ո՞վ չի հասկանում, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը ոչ միայն ոչինչ չի տալու Հայաստանին, այլև առաջ է բերելու մեր երկրի համար անհաղթահարելի այնպիսի խնդիրներ, որոնց տակից երկիրն ուղղակի չի կարողանալու դուրս գալ: Ի՞նչ է, Նիկոլ Փաշինյանը դա չի՞ հասկանում: Ի՞նչ է, պարզ չէ՞, որ ոչ մի իշխանություն Հայաստանում իրեն չի կարող ֆիզիկապես թույլ տալ Ռուսաստանի հետ հարաբերոթյունների որակի իջեցում, է՛լ չասած հարաբերությունների խզման կամ սառեցման մասին: Ո՞վ չգիտե, որ  նույն րոպեին Հայաստանը կկանգնի այնպիսի անլուծելի խդիրների առաջ, որոնց հազիվ թե կարողանա ֆիզիկապես դիմադրել դրանց. բավական է միայն սահմանին Հայաստանը գազը ստանա միջազգային գներով (Մոսկվայի համար գազը նախևառաջ աշխարհաքաղաքականություն է), որպեսզի մեկ ակնթարթում Հայաստաում տառացիորեն կոլապս առաջանա: Է՛լ չասած թուրքական մշտնջենական սպառնալիքի,արցախյան խնդրի ու ասենք Հայաստանից ՌԴ իրականացվող արտահանումների մասին (հայ խոպանչիների ու նրանց կողմից ՀՀ փոխանցվող միլիարդների մասին չարժե անգամ հիշեցնել խոսում): Այսօր նույն ԵԱՏՄ-ն Հայաստանի համար գործնականում անփոխարինելի կառույց է, որի սահմաններից ներս է միայն, որ հայկական արտադրանքը կարող է փոքրիշատե մրցունակ լինել…

Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ եթե Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գա, ապա մեծ հարցականի տակ կարող է հայտնվել նաև ՀԱՊԿ-ին մեր երկրի անդամակցությունը: Ճիշտ է՝ այս կառույցը այնքան էլ կատարյալ չէ, սակայն հատկանշական է, որ հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցությունն այսօր մեծապես զարգանում է հենց այս կաույցի շրաջանկներում:

Քննարկել, վերլուծել հայ-ռուսական հարաբերությունների թեման կարելի է երկար ու տարբեր դիտակետերից, սակայն այն, որ դրանք այսօր ու առնվազը տեսանելի ապագայում այլընտրանք ուղղակի չունեն, պետք է որ պարզ լինի նույնիսկ  կատարյալ ապուշներին:

Հետևաբար՝ հակաիշխանական պրոպագանդա ծավալողներն իրենց քարոզչական ստրատեգիան մշակելիս պետք է հաշվի առնեն մեկ բան՝ իրենց առաջ ոչխարների նախիր չէ, որ ինչ ասեն, ինչ կեղծիք տարածեն, մարդիկ դրանք ընդունեն «հալած յուղի տեղ» ու իրենց համակիրները դառնան:

Սուտ խոսելու համարել է շնորհք պետք, այնինչ սրանք անգամ  դրա շնորհքը չունեն…

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.