Օսիպյանը խփել է ճիշտ նշանակետին. ինչո՞ւ են մրմռում սորոսականները

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից ի վեր սեփական ուսերին խիստ կասկածելի առաքելություն շալակած սորոսականների ու դրանց հարող  ՀԿ-ների ախորժակը հատկապես վերջին շրջանում բավական բացվել է. մարդիկ «ցելով» սեփական նշանառության տակ են առել երկրիս ուժային կառույցներին ու դրանց ղեկավարներին՝ ամեն գնով ջանալով վարկաբեկել դրանք ու դրանց ղեկավարներին:

Հիմա էլ պարզվում է՝ Վանեցյանից հետո սորոսական գրանտակերների «դեմոկրատական» խոշորացույցի տակ է հայտնվել  Վալերիյ Օսիպյանը: «Իրազեկ քաղաքացիների միավորման» կայքում մի հոդված է հրապարակվել, ուր գրանտակերները «փաստերի» միջոցով ամեն գնով ջանացել են սևացնել ոստիկանապետին ու «փաստել», որ, բա չեք ասի, Ոստիկանությունը բավարար ժողովրդավար չէ. սրանք իրենց կարճ խելքով սկսել են խելք սովորեցնել, թե որը որից հետո է, որն է չարն, իսկ որը՝ բարին,  ինչ պետք է անել կամ չանել: Կարճ ասած՝ կատարյալ մարազմ:

Իհարկե, միամտություն կլինի կարծելը, թե ոստիկանության ուղղությամբ «բոչկա գլորելուն»  ուղղված այսօրինակ ակցիաներն ինքնագլուխ կերպով են մտահղացվել կամ նախաձեռնվել՝ հանդիսանալով ասենք  հայրենի սորոսականների՝ բացառապես մասնավոր ձեռնարկ, և պարզից էլ պարզ է, որ կոնկրետ Վալերիյ Օսիպյանի կողմից հետհեղափոխական շրջանում ոստիկանական համակարգում  իրականացրած հսկայական աշխատանքը սևացնելուն ուղղված ու դրսի քայքայիչ ուժերի կողմից կազմակերպված այս տրյուկն իրականում շատ հեռուն գնացող նպատակներ ունի, և ահա թե որոնք են դրանք:

Վերջերս տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ դրսի փողերով Հայաստանում կյանքը վայելելու հարցում անգերազանցելի վարպետներ հայրենի սորոսականները  ոգևորված են ու նպատակ են դրել՝ սեփական վերահսկողության տակ վերցնելու երկրիս բոլոր ուժային կառույցները՝ այս փուլում  առավելապես կենտրոնանալով ԱԱԾ-ի ու Ոստիկանության ուղղությամբ: Ասում են՝ դրսի համապատասխան կենտրոններից ուղղակի հրահանգ է իջեցվել՝ ոչնչի առաջ չընկրկելու, մինչև վերջ «գազ տալու»: Ավելին՝ նույն լուրերի համաձայն՝ գրանտակերներին հրահանգվել է բոլոր հնարավոր միջոցներով  հարկ եղած դեպքում և թիրախավորել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրա կողմից հնարավոր դիմադրությունը չեզոքացնելու համար:

Կերելի՞ է, արդյոք,  վերոհիշյալ հոդվածը դիտարկել հենց այս ամենի համատեքստում: Բնականաբար, քանի որ ոչ մեկի համար բնավ գաղտնիք չէ, որ պետությունը նախևառաջ պետություն է իր ուժային կառույցներով, ու եթե ինչ-որ մեկն իրական իշխանության է ձգտում, ապա նախևառաջ նպատակադրվում է սեփական վերահսկողության տակ առնել հենց ուժայիններին, ինչն էլ, ըստ էության, այժմ փորձում են անել դրսից կառավարվող ու դրսի շահն առաջ մղող որոշ ուժեր Հայաստանում՝ այդ ճանապարհին կանգ չառնելով ոչնչի առաջ, սևացնելով ու վարկաբեկելով. իբր ցանկանում են ցույց տալ, որ Ոստիկանությունը ձեռքից գնում է, իսկ ա՛յ եթե իրենց դրածոն լինի համապատասխան տեղում, ապա ամեն բան կընկնի իր տեղը, բոլորը կերջանկանան, իսկ գրանտակերներն  էլ վերջապես կդադարեն  «կախվել մարդկանց ունքերից»:

Այս քայքայիչ տենդենցներին հակազդելու միակ կերպն ու եղանակը, թերևս, կարող է մեկը լինել՝ ոստիկանական համակարգում հեղափոխութամբ  ծայր առած այն խորքային բարեփոխումների շարունակականությունը, որոնց իրականացմամբ Օսիպյանն իր առաջ խնդիր է դրել՝ իսկապես անճանաչելի դարձնելու Ոստիկանությունը, և կասկած չկա, որ դա նրան լիովին հաջողվելու է՝ անկախ այն բանից, թե ով ինչ դավեր է նյութում, սեփական գլխում ինչ հիվանդագին պլաններ է մշակում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.