Բոլթոնի չարագույժ ակտիվությունը. Հայաստանի իրանական դիլեման

ԱՄՆ-ում կայանալիք Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանն ընդառաջ  ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Twitter-ում  հանդես է եկել գրառմամբ՝ նշելով. «Ավելի ուշ՝ այս շաբաթվա մեջ, սպասում եմ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման, որպեսզի նպաստեմ նրանց միջև երկխոսության շարունակականությանը: ԱՄՆ-ն պատրաստ է օգնություն ցուցաբերել տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում»:

Արտգործնախարարների հանդիպումը, որը կայանալու է հունիսի 20-ին՝ հաջորդելով հունվարին Փարիզում և ապրիլին Մոսկվայում կայացած հանդիպումներին, փաստորեն, ընթանալու է սահմանային լարվածության աճի ֆոնին, որի պատճառով, ինչպես հայտնի է, եղել են նաև մարդկային կորուստներ: Ակնհայտ է, որ Մամեդյարովը Վաշինգտոն է մեկնում բնավ ոչ խաղաղություն հաստատելու նpատակով. Բաքուն հույս ունի Հայաստանի վրա բանեցվող ճնշման միջոցով ինչ-ինչ դիվիդենտներ կորզել, ինչպես նաև, ըստ էության, վերջ դնել Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածություններին:

Հայկական մամուլում ավելի վաղ տեղեկություն  էր հայտնվել այն մասին, որ ի տարբերոթյուն ասենք նույն Մոսկվայում կայացած երկկողմ հանդիպման, որը տեղի էր ունեցել ՌԴ արտգործնախարար Լավրովի հովանու ներքո ու անմիջական մասնակցութամբ, նախարարների վաշինգտոնյան հանդիպմանը Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն իր մասնակցությունը չի բերի:

Ինչպես հայտնի է, Բոլթոնն ամերիկյան իսթեբլիշմենթի այն անձանցից է, ով իրավամբ դասվում է «բազեների» շարքին՝ հանդիսանալով կոշտ քաղաքականության կողմնակից հակապես իրանական ուղղությամբ:

Կասկած չկա, որ  հայ-ադրբեջանական հակամարտության խնդրում ամերիկյան կողմի՝ ներկայումս նկատվող ակտիվությունն ու գործընթացները սեփական ձեռքերում կենտրոնացնելու ձգտումները պայմանավորված են մեծամասամբ Իրանի շուրջ ընթացող պրոցեսներով: Օրերս Օմանի ծոցում նավթային լցանավերի միջադեպը, որում Վաշինգտոնը շտապեց մեղադրել Իրանին՝ չներկայացնելով որևէ արժեքավոր ապացույց՝ վկայող Թեհրանի մեղավորության մասին, խոսում է այն մասին, որ ԱՄՆ-ն ուղիներ է փնտրում Թեհրանի վրա գործադրվող ճնշումն է՛լ ավելի մեծացնելու, այդ երկրի դեմ ռազմական գործողություններ հրահրելու համար հիմքեր գտնելու. Թրամփը հանդես է գալիս Իսրայելի մեծ բարեկամի դերում, իսկ դա ենթադրում է Իրանի նկատմմաբ ընդգծված դիրքորոշում, եթե հնարավոր լինի, նաև ռազմական գործողություններ:

Անդրկովկասն այս իմաստով ԱՄՆ համար հատկապես վերջին շրջանում ձեռք է բերել առանձնակի նշանակություն: Վաշինգտոնը հույս ունի որևիցե կերպ տարածաշրջանի երկրներն օգտագործել իր հակաիրանական պայքարում, որի հիմնական ջատագովներից մեկն, ինչպես նշվեց, Ջոն Բոլթոնն է: Բոլթոնի ակտիվությունն ինքնանպատակ բնույթ չէ, որ կրելու է, և Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդականը փորձելու է շոշափել Բաքվի ու Երևանի տրամադրությունները՝ հատկապես կապված Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, հասկանալ՝ կողմերից որ մեկը կարող է դառնալ ԱՄՆ քաղաքականության կցորդ կամ հենարան՝ Իրանի դեմ տարվող պայքարն է՛լ ավելի արդյունավետ դարձնելու համար, ինչպես նաև կողմնորոշվել՝ պատերազմի բռնկումը, որ միանգամայն իրատեսական է, ինչ կարող է տալ կամ չտալ ԱՄՆ-ին, խաղաղության պահպանո՞ւմը, թե՞ պատերազմը կարող է ջուր լցնել Վաշինգտոնի ջրաղացին:

Այս առումով շատ հավանական է, որ Բոլթոնի թիրախում հայնվելու վտանգի առաջ է հատկապես հայկական կողմը՝ պայմանավորված Հայաստան-Իրան հարաբերությունների բնույթով: Եթե Բաքվի համակրանքը շահելու հարցում ԱՄՆ ունի շատ կոնկրետ ու գործուն խաղաղքարտ և այն հայտնի է բոլոին, ապա Հայաստանին ԱՄՆ-ը քիչ բան ունի առաջարկելու: Խաղաղության մասին Բոլթոնի գրառումը հուշում է, որ  Վաշինգտոնն Երևանին փորձելու է գայթակղել խաղաղության առաջարկով, ստատուս-քվոյի ձգձգմամբ, սակայն հարցն այստեղ այն է, թե ինչի դիմաց է արվելու նման առաջարկ, մի՞թե Բոլթոնն առաջարկելու է ասենք փակել հայ-իրանական սահմանը կամ նմանօինակ մի բան, եթե այո, ապա ինչպիսի՞ն կլինի պատասանը հայկական կողմից այն պարագայում, երբ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հասկացրել է նույն Բոլթոնին, որ Երևանը չի պատրաստվում դառնալ Իրանի դեմ վարվող քաղաքականության մի մասնիկ և առավել ևս պատերազմի պարագայում արևմտամետ դիրքորոշում ունենալ:

Բացի սա, իհարկե կա նաև Անդրկովկասում Մոսկվա-Վաշինգտոն գլոբալ մրցակցության հանգամանքը, և այս հանդիպումն ԱՄՆ համար կարևոր է լիելու ոչ միայն գրանցվելիք կոնկրետ արդյունքներով, այլև իր աշխարահգությամբ. ԱՄՆ փորձում է Ռուսաստանի օրինակով խաղալ արցախյան լարերի վրա՝ մեծացնելով իր տարածաշրջանային ազդեցությունը՝ չնայած նույն Բոլթոնի համար, իհակե, էականն այստեղ գործնական ադյունքներն են լինելու՝ հաշվի առնելով հատկապես նրա պրագմատիզմը:

Ամենայն հավանականութամբ՝ Վաշինգտոնում կայանալիք հանդիպումը վերջակետ կդնի Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ դառնալով նոր էսկալացիայի հիմք. Ադրբեջանը մարտականորեն է տրամադրված, և հազիվ թե հայկական կողմին հաջողվի իր խաղաղասիրական կեցվածքով շահել Բոլթոնի հաճությունը՝ մանավանդ որ դրա դիմաց Երևանը տալու ոչինչ չունի:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.