Վահե Գրիգորյանն անցավ. Հրայր Թովմասյանի այլընտրանքը

Հունիսի 17-ին ԱԺ փակ գաղտնի քվեարկության արդյունքում ձայների 99 կողմ, 22 դեմ հարաբերակցությամբ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվեց Վահե Գրիգորյանը:

Այսպիսով՝ հանգուցալուծվեց շուրջ մեկ տարի տևած ու շատերի համար իսկական գլխացավանքի վերածված մի պրոցես, որը հատկապես վերջին շրջանում վերածվել էր երկրում ներքին օրակարգ ձևավորող գործոններից մեկի՝ ստանալով շատ հստակ, տեսանելի քաղաքական երանգներ:

Արարատ Միրզոյանն, ով ստորագրել  է  Վահե Գրիգորյանի՝ ՍԴ դատավոր նշանակելու ԱԺ որոշումը, լրագրողների հետ զրույցում խոստովանել էր, որ Վահե Գրիգորյանի նկատմամբ դրական վերաբերմունք ունեն, ինչը թույլ է տալիս եզրակացնելու, որ Գրիգորյանի հաղթանակը հարկ է  դիտարկել շատ ավելի լայն կոնտեսքում, որ շոշափում է  ոչ միայն կոնկրետ քաղաքական ուժի շահեր, այլև ավելի խորքային շերտեր. Գրիգորյանի հաղթանակը հարկավոր է  դիտարկել երկրում ընթացող դատաիրավական բարեփոխումների ու դրանց հիմքում դրված հիմնական նպատակների պրիզմայով:

Ահա այստեղ է, որ  լիարժեքորեն բացահայտվում է տեղի ունեցած իրադարձության իմաստն, եթե կարելի է այդպես արտահայտվել:

Ինչպես հայտնի է, Հայասանում իշխանություններն այժմ փորձում են կյանքի կոչել բարեփոխումներ, որոնց բուն նատակը երկրում դատաիրավական համակարգը թավշյա հեղափոխության ենթարկելն է, և այս գործընթացում ամենակարևոր օղակներից մեկը, թերևս, Սահմանադրական դատարանն է: Իշխանոթյուններն այժմ խնդիր են դրել դեմոկրատիա սերմանելու մի համակարգում, ուր տասնյակ տարիներ վխտացող արատները մինչև կոկորդը զզվեցրել են բոլորին՝ շատ լավ հասկանալով, որ առանց արմատական բարեփոխումների ու զտման, երկրում տեղի ունեցած հեղափոխությունը թերի է մնալու,չի հասնելու իր բուն նպատակին:

Եվ ահա այստեղ է, որ Վահե Գրիգորյանի ֆիգուրը կարող է վճռորոշ լինել,և նրա մուտքը՝ Սահմանդական դատարան կարող է սկիզբ դառնալ  համակարգային արմատական այնպիսի փոփոխությունների, որոնք ի վերջո կհանգեցնեն կոռումպացված կուռ սիստեմի անկման:

Բայց այդ անկումը, որն, ըստ էության,  սկիզբն է դառնալու նոր, հեղափոխված համակարգի ծննդի, չի կարող կայանալ: Ահա այստեղ է, որ վտանգի տակ կարող է հայտնվել նախորդ համակարգի այնպիսի սպասավորի կարյերան, ինչպիսին Հրայր Թովմասյանն է. նա տեսանելի ապագայում կարող է փոխարինվել Վահե Գրիգորյանով՝ մեկի, ով իշխանությունների մոտ ակնհայտ վստահություն է վայելում և չի ասոցացվում կոռուպցիայի ու թալանի հետ: Ասել կուզի՝ Հրայր Թովմասյանը կարող է արժանանալ Գագիկ Հարությունյանի և վերջերս հրաժարական ներկայացրած բոլոր մյուս իրավաբանների ճակատագրին, ինչը, թերևս, ոչ միայն զարմանալի չի լինի, այլև կհամարվի տրամաբանական: Ճիշտ է՝ Թովմասյանն այժմ իրեն դրսևորում է առավելագույնս կոռեկտ՝ չհարուցելու նոր իշխանությունների կասկածը, սակայն ակնհայտ է, որ նրա ժամանակն այլևս անցել է, գնացքը՝ գնացել:

Հայաստանում բարեփոխումներն անշրջելի են:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.