Վահե Գրիգորյանի ժեստն՝ Արմեն Սարգսյանին. վտանգը չեզոքացված է

ՀՀ նախագահի կողմից առաջադրված Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Վահե Գրիգորյանը, հունիսի 13-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի լեգիտիմության հարցին առնչվող իր՝ նախկինում արված հայտարարություններին առնչվող խնդրին (հայտարարել էր, որ Արմեն Սարգսանը ոչ լեգիտիմի նախագահ է) ու դրանից բխող ներկա խորհրդարանի լեգիտիմության հարցին, հայտարարել է, թե ինքը քննադատել է Արմեն Սարգսյանի՝ 4-րդ նախագահի ընտրության գործընթացը:

«ՀՀ նախագահը ՀՀ նախագա՞հ է, թե՞ ոչ՝ որոշվում է ոչ թե փաստաբան Վահե Գրիգորյանի մեկնաբանություններով, որ ես ժամանակին տվել եմ և շարունակում եմ տալ, այլ բոլոր սահմանադրական մարմինների կոնսենսուսով:

Եթե ՀՀ նախագահը ՀՀ նախագահ չլինի, էս պառլամենտն էլ չի լինի, էս պառլամենտն ընտրվել է նույն նախագահի հրամանագրով»,-ասել է Գրիգորյանը:

Հարցին՝ խորհրդարա՞նն էլ է համարվում ոչ լեգիտիմ՝ Վահե Գրիգորյանը պատասխանել է.

«Ոչ: Ես համարում եմ, որ չորրորդ նախագահին պետք է ընտրեին քաղաքացիները. այդ ժամանակ ուժի մեջ էր 2005-ի Սահմանադրությունը»:

Գաղտնիք չէ, որ հատկապես վերջին շրջանում պայմանավորված Վահե Գրիգորյանի կարյերայում հետզհետե նշմարվող տեղաշարժերով՝ կրկին լայն քննարկման առարկա է դարձել նախագահ Արմեն Սարգսյանի՝ Հայաստանի կյանքում ունեցած դերի խնդիրն, ինչպես նաև՝ դրանից բխող մեկ այլ հարց՝ Արմեն Սարգսյան-Նիկոլ Փաշինյան                                      հարաբերությունների հարցը: Ինչ տեսակ ենթադրություններ ասես, որ չեն հնչել, ինչ տեսակ վերլուծություններ ասես, որ չեն արվել՝ այս խնդիրների հետ կապված:

Վահե Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում փաստացի բարձրացնում է մի կարևորագույն հարց, անում հայտարարություն, որով, ըստ էության, հերքում է նախկինում իր իսկ կողմից արված համապատասխան հայտարարությունների նպատակահարմարությունը ներկա իրողությունների պայմաններում՝ չնայած փաստացի հայտարարում է, որ շարունակում է մնալ միևնույն կարծիքին:

Վահե Գրիգորյանի այսօրինակ հայտարարություններում, որոնց միջոցով նա փատացի լեգիտիմացնում է Արմեն Սրագսյանին ու փորձում է կնճռոտ թեման մեջտեղից հանել, կարելի՞ է, արդյոք, նշմարել շատ ավելի լայն կոնտեքստ՝ դուրս զուտ Գրիգորյան-Սարգսյան հարաբերությունների կամ փոխադարձ վերաբերմունքի տիրույթից՝ հաշվի առնելով ասենք օրերս Դիլիջանում «Մտքերի գագաթնաճողովի» ժամանակ Արմեն Սարգսյանի կողմից նախկին համակարգին ուղղված ազդակները, թե՞  այդ ամենը հարկ է բացառապես դիտարկել հենց երկկողմ  հարաբերությունների տիրույթում կամ առնվազը նախագահ-գործադիր հարաբերությունների կոնտեքստից դուրս:

Ամեն դեպքում Վահե Գրիգորյանի նկատառումները միանգամայն տեղին են և բացահայտում են հարցի անտեղի շահարկման վտանգավորության աստիճանը. տուժողի դերում է հայտնվելու ամբողջ պետությունն՝ անկախ այն հանգամանքից, թե ովքեր են այժմ դրա ղեկին գնվողները:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.