Ավագյանի սպանությունը որևէ առնչություն չունի «Մարտի 1»-ի գործով ընթացող դատավարության ընթացքի հետ. Նաիրա Հարությունյան

Այս պահին նախաքննական մարմնի կողմից ձեռք բերված բավարար ապացույցները բացառում են, որ Ավագյանի սպանությունը որևէ առնչություն ունի «Մարտի 1»-ի գործով ընթացող դատավարության ընթացքի հետ: Այս մասին Norlur.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանն՝ անդրադառնալով փաստաբան Սեդա Սաֆարանի այն հայտարարությանը, որ չի բացառվում մարտի մեկի գործով տուժող Արթուր Ավագյանի հոր սպանությունը կապ ունենա Մարտի 1-ին գործով վերջին ամիսների բացահայտումների հետ:

«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը «Մարտի 1»-ի գործով ընթացող դատավարության ընթացքի հետ հորդորում եմ խուսափել չճշտված և չստուգված տեղեկատվություն հրապարակելուց, որը կարող է դառնալ շահարկումների առիթ»,- ասաց Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Հունիսի 10-ին Երև ան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի տարածքում ծեծելով, ապա նաև դիտավորությամբ դանակի հարվածով տաքսու վարորդի են սպանել: Այսօր փաստաբան Սեդա Սաֆարյնաը հայտարարել է, որ տաքսու սպանված վարորդը Սարգիս Ավագյանն է՝ «Մարտի 1»-ի գործով տուժող Արթուր Ավագյանի հայրը: Սաֆարյանը չի բացառել, որ սպանությունը կապ ունի «Մարտի 1»-ի գործի հետ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.