Ի՞նչ ցույց տվեցին ՏԻՄ ընտրությունները

Աբովյանի քաղաքապետի ընտրություններում գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի հաղթանակը բազմաթիվ արձագանքների ու մեկնաբանությունների տեղիք է տվել, ինչը, թերևս, անակնկալ չէր՝ պայմանավորված մի շարք պատճառներով:

Փաշինյանն, օրինակ, գրանցված արդյունքները որակել է՝ ժողովրդավարության հաղթանակ՝ հավաստիացնելով՝ անկախ  նրանից՝ «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչը կհաղթի՞, թե՞ ոչ, հաղթում է հեղափոխությունը, հաղթում է ժողովուրդը։

Իսկ ահա Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը համոզմունք է հայտնել, որ ընտությունները ապացույցը դարձան այն բանի, որ իշխանություններն իրենց գաղափարին ու սկզբունքներին մնում են հավատարիմ:

ԲՀԿ առաջնոդ  Գագիկ Ծառուկյանն էլ, լրագրողների հետ ունեցած կարճ ճեպազրույցում հայտարարել էր՝ հաղթել է ժողովուրդը, հաղթել է աբովյանցին՝ խոստանալով լրագրողների հարցերին պատասխանել ավելի ուշ:

ՏԻՄ ընտրությունների արդյուքնները նախևառաջ ապացուցեցին, որ հետհեղափոխական Հայաստանում ընտրական մեխանիզմն աշխատում է անխափան կերպով: Եթե նախկինում ընտրությունները զուտ ֆիկցիա էին՝ իշխող համակարգի վերարտարդման պարզ ձև, ապա այսօր դրանք  դարձել են իշխանությություն ձևավորելու միակ կերպը՝ բոլոր մակարդակներում: Այսինքն՝ ժողովրդավարական արժեքենրի հաղթանակը Հայաստանում այլևս անշրջելի է:

Մյուս կողմից՝  դրանք արձանագրում են չափազանց կարևոր իրողություն՝ Հայաստանում կա, գոյություն ունի իրական քաղաքական մրցակցություն՝ այս հասկացության ամենադրական իմաստով: Չնայած ոմանք այն կարծիքին են, որ հեղափոխությունը զրոյացրեց հայաստանյան քաղաքական դաշտը՝ կրախի առաջ կանգնեցնելով գրեթե բոլոր քաղաքական ուժերին, սակայն այժմ փաստվում է, որ նման հոռետեսական կարծիքներն իրականում անհիմն են, և եթե որևիցե քաղաքական ուժ իսկապես կենսունակ է, իսկապես ունի ժողովրդի առնվազը մի հատվածի աջակցոթյունն, ապա կարող է ձեռնոց նետել իշխող ուժին ու նույնիսկ հաղթել: Ընդ որում՝ ասվածը հարկավոր չէ ընկալել հեղափոխության պարտության կամ դրան նետված մարտահրավերի տրամաբանության մեջ. իշխանության մասնակի պարտությունը հեղափոխության պարտություն չի նշանակում, այլ փաստում է  դրա անշրջելիությունը: ՏԻՄ ընտրությունները, բայց հատկապես Աբովյանում գրանցված արդյունքները խորքային իմաստով հեղափոխությունն ամրապնդում են ներսից, այլ ոչ թե թուլացնում կամ խաթարում դան հիմքերը:

Ինչ վերաբերում է ՔՊ-ին ու ԲՀԿ-ին, ապա այս առումով պարզ դարձավ երկու բան. ՔՊ-ն, չնայած Փաշինյանի ֆանտաստիկ հեղինակությանն ու ժողովրդականությանը, դեռևս, ունի խնդիր՝ մինչև վերջ ընկալելի դառնալու, Փաշինյանից իրեն շնորհված քաղաքական կապիտալը լիարժեքորեն իրացնելու, ընդունակ լինելու հաղթող  դառնալու ոչ միայն վարչապետի անձնային գործոնով:

Իսկ ահա ԲՀԿ-ի մասով ամեն բան պարզ է. ԲՀԿ կողմից աջակցություն վայելող թեկնածուի հաղթանակը պայմանավորված էր ոչ միայն Ծառուկյանի գործոնով, որը ԲՀԿ հաղթանակների կերտման գործում սովորաբար ամենակենտրոնականն է, այլև կոնկրետ թեկնածուի գրանցած աշխատանքային արդյունքներով, որոնցից, փաստորեն, աբովյանցին գոհ է մնացել՝ ցանկություն հայտնելով Գևորգյանին տալու ևս մեկ հնարավորոթյուն:

Քաղաքական ուժերն այօր ունեն իրական հնարավորություն՝ միմյանց միջև մրցակցելու, միմյանց այլընտրանք դառնալու, ժողովրդին ընտրություն կատարելու հնարավորություն տալու: Հայաստանում այսօր կա միայն մեկ քաղաքական գործոն, և դա քվեաթերթիկն է, ուր կատարված նշումով է չափվում այս կամ այն քաղաքական ուժի իրական պոտենցիալն ու սահմանվում տեղը երկրի քաղաքական կյանքում:

«Հեղափոխության հաղթանակ» ասվածը հենց սա է, որ կա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.