Աննա Հակոբյանը մանրամասներ է բացահայտել ամուսնու տարեդարձի վերաբերյալ

«Իսկապես անչափ «ճոխ, շենշող», «էկզոտիկ», «և այլ պրելեստներով» տարեդարձ ու հագստյան օրեր ենք անցկացրել Իջևանի սարեր/ձորեր/անտառներում»,- Armtimes.com-ի փոխանցմամբ քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Նա հայտնել է. «Գիշերել ենք Apaga Resort-ում, եղել ենք Ենոքավանի սարերում և Lastiver-ում, վարչապետի տարեդարձը նշել ենք Իջևանի անտառում բացառապես ընտանիքի անդամների և մանկության ընկերների հետ:

Հ.Գ. Ինչ վերաբերում է համացանցում տարածված տեսանյութին, որտեղ «հատուկ» վրաններ են երևում, ընդամենը պետք էր զանգել Apaga Resortև հարցնել, թե դա ինչ միջոցառում էր, և որևէ կապ ունե՞ր վարչապետի տարեդարձի հետ, թե՞ ոչ»:

Աննա Հակոբյանը նաեւ լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել՝ մակագրություններով:

Այլևայլ պրելեստները

ծննդյան ճոխ և շենշող սեղանը

Մեր փոքր հրաշքը

Մեր մեծ հրաշքը

մեր միջնեկ հրաշքը

 

 

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.