Ալեն Սիմոնյանը՝ թուրքերի թիրախում. կասկածելի սինխրոնություն

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ ենթարկվել է հաքերային հարձակման:

«Թուրքերը կոտրել են իմ՝ Twitter-ի պաշտոնական էջը: Ատելությունը հայերի նկատմամաբ նույնիսկ ցեղասպանությունից 104 տարի անց նրանց մեջ դեռ կա: Հայը ապրել է և ապրելու է միշտ և տեսնելու է ատելության կայսրության տապալումը, շատ մոտ ապագայում, շատ...»,-գրել է Ալեն Սիմոնյանն ու տեղադրել համապատասխան «սքրինշոթը»:

Պարզ է, որ Հայաստանի Հանրապետության ցանկացած բարձրաստիճան պաշտոնյայի դեմ նմանօրինակ հարձակումն այն էլ թշնամական երկրից հարկ է դիտարկել նախևառաջ որպես ուղիղ հարձակում՝ պետականության դեմ, ինչը, թերևս, ինչ-որ իմաստով կարելի է  և անակնկալ չհամարել՝ հատկապես հաշվի առնելով Թուրքիայում օրերս կատավածն, երբ անհայտ անձինք, սպանելով մի հայ կնոջ, իրենց հետևից գրառում էին թողել «Սա դեռ սկիզբն է» բովանդակությամբ: Այսինքն՝ ադրբեջանական ագրեսիայի ահագնացող աճին զուգահեռ ականատես ենք դառնում Թուրքիայից եկող  հստակ ազդանշանների, որոնք չեն կարող անհանգստություն առաջ չբերել և որոնք, ըստ էության, կոչված են «թև տալու» Ալիևին:

Առավել ուշագրավ է, սակայն, մեկ այլ հանգամանք՝ այն, որ հարձակման թիրախ է դառնում հենց Ալեն Սիմոնյանը՝ մեկն, ով, ինչպես հայտնի է, վերջին օրերին ակամա հայտնվել է թիրախավորվածի կարգավիճակում հենց Հայաստանում, համապատասխան շրջանակների հովանավորությունը վայելող Դանիել Իոանիսյանի ուշադրության կիզակետում, ով, «կաշվից դուրս գալով», փորձում է աշխարհին ապացուցել, որ Ալեն Սիմոնյանը «թալանչի հանցագործ» է, «սովորական կոռուպցիոներ», «կեղծ հեղափոխական»:

Իհարկե, մեծ է գայթակղությունը հայտարարելու, որ ուղղակի կապ կա Դանիել Իոանիսյանի՝ Ալեն Սիմոնյանի անձի նկատմամբ դրսևորած  վատառողջ հետարքրասիրության ու թուրքական հարձակման միջև՝ հաշվի առնելով ինչ-ինչ հանգամանքներ, սակայն «դավադրությունների տեսության» կողմնակիցների շարքերին չդասվելու համար ստիպված ենք միայն հույս հայտնել, որ  տեղի ունեցած իրադարձությունների՝ միմյանց միջև սինխրոն ներդաշնակության մեջ գտնվելու հանգամանքը պատահական համընկնում է և ոչ ավելին:

Տեսնես Վանեցյանն ի՞նչ է մտածում… 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.