Հարված՝ Վանեցյանին՝ Ալեն Սիմոնյանի միջոցով

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել  Իոաննիսյանն, արձագանքելով Ալեն Սիմոնյանի հերքմանը՝ կապված  այն հրապարակման հետ, ուր Սիմոնյանին մեղադրել էին ապօրինաբար հարստանալու մեջ, հայտարարել է, որ իր հայտարարությամբ Ալեն Սիմոնյանն իբր ոչ թե հերքել,այլ հաստատել է FIP.am-ի հետաքննությունը:

Իոանիսյանը Սիմոնյանին մեղադրում է 10000 դոլարի չափով ապօրինի հարստություն կուտակելու մեջ:

Փաստորեն՝ պետք է արձանագրել, որ հիմա էլ Իոանիսյանը, թերևս ոչ ինքնագլուխ կերպով, սկսել է «քիթը խոթել» Ալեն Սիմոնյանի դրամապանակի մեջ՝ այդպիսով փորձելով արատավորել մարդու բարի համբավը:

Ո՞րն է նպատակն, արդյոք սա բացառապես Սիմոնյանի դեմ ուղղված ակցիա՞ է, թե՞  հետևանք է ասենք Ալեն Սիմոնյան-Արթուր Վանեցյան ընկերության նկատմամբ Դանիել Իոանիսյանի տածած թաքուն խանդի: Իսկ  գուցե Սիմոնյանին թիրախավորելով ու նրան փաստացի կոռուպցիոներ հռչակելով՝ Իոանիսյանն ու նրա հետևում կանգնածները փորձում են թուլացնել ԱԱԾ տնօրենի՞ դիրքերը՝ հաշվի առնելով Իոանիսյան-ԱԱԾ հակամարտությունն, երբ սորոսական թևի շահերը սպասարկողները, որոնց առաջին շարքերում և Իոանիսյանը, Վանեցյանին հռչակում էին նախորդ իշխանոuթյունների ժառանգորդ-կոռուպցիոներ՝ ակնարկելով նրա՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնում մնալու աննպատակահարմարությունը:

Բոլոր դեպքերում պետք է խիստ պախարակելի համարել Իոանիսյանի՝ «ձվի մեջ մազ փնտրելու» ջանքերը, որոնք, ըստ էության, ուղղված են ոչ այնքան առանձին վերցրած անձանց, որքան ողջ հեղափոխության ու Փաշինյանի իշխանության դեմ: Սորոսականները ջանում են Փաշինյանին իրենց ձեռքին խամաճիկ դարձնել ու ուղիներ են որոնում՝ իրենց նպատակները ռեալիզացնելու համար՝ միջոցների ու մեթոդների մեջ տարբերություն չդնելով:

 

 

 

 

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.