Գագիկ Ծառուկյանի շնորհավորանքը՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է մանուկներին Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:

Շնորհավորական խոսքում, մասնավորապես, ասվում է. «Այսօր Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Ի սրտե շնորհավորում եմ աշխարհի բոլոր մանուկներին լուսավոր այս տոնի առթիվ: 

Երեխաները մեր՝ հայերիս արժեհամակարգում գերագույն արժեք են: Մենք պարտավոր ենք մեր երեխաների համար ապահովել անհոգ մանկություն և փոխանցել նրանց բարեկեցիկ և անվտանգ հայրենիք:

Սիրելի՛ փոքրիկներ, մաղթում եմ ձեզ երջանիկ մանկություն, բոլոր նվիրական երազանքների իրականացում և պայծառ ապագա»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.