Սևիլիան գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում է Վալվերդեի թեկնածությունը

«Սևիլիան» հետաքրքրվում է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի ծառայություններով: Armsport.am-ի՝ փոխանցմամբ այս մասին տեղեկացնում է Marca-ն:

Այսօր տեղեկություն էր տարածվել, որ կատալոնական ակումբը մոտ օրերս կհեռացնի իսպանացի մասնագետին: Իրադարձությունների նման զարգացման դեպքում Վալվեդերն կդառնա «Սևիլիան» գլխավորելու հիմնական թեկնածուն:

Բացի «կապտանռնագույնների» ներկայիս մարզչից, «Սևիլիան» դիտարկում է նաև Էուսեբիո դի Ֆրանչեսկոյի և Ռուդի Գարսիայի տարբերակները:

Լա Լիգայի 2018/19 մրցշրջանում անդալուզիական ակումբը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.