Կա՞ այստեղ մի հոգի, ով նախկին համակարգում չի աշխատել. Վանեցյան

Սարդարապատում լրագրողների հետ ճեպազրույցում  Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել է. «Զանգով որոշումներ կայացնող դատավորների մասին տվյալներ ունենալու դեպքում  անմիջապես կձեռնարկեմ օրենքով վերապահված բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որպեսզի նման երևույթները  բացառվեն»։

Խոսելով վեթթինգի ինստիտուտի ներդրման շուրջ՝  ԱԱԾ տնօրենը նշել է. «Եթե ահնրաժեշտություն լինի, բոլորը պետք է ենթարկվեն վեթթինգի, այդ թվում ԱԱԾ–ն, այդ թվում, եթե պետք լինի, ԱԱԾ ղեկավարը»։

Հարցին,՝ մտավախություն չունե՞ք, նա պատասխանել է. «Առհասարակ չունեմ»։

Իսկ ահա արձագանքելով տեսակետին, թե դուք էլ քաղաքական  բազմաթիվ կապեր ունեք, նախկին համակարգում եք աշխատել, վեթթինգի արդյունքում դրանք ավելի պարզ դուրս կգան ջրի երես, ԱԱԾ տնօրենն ասել է. «Ի՞նչ կապեր ունեմ, որ մինչև հիմա դուրս չի եկել։ Կա՞ այստեղ մի հոգի, ով նախկին համակարգում չի աշխատել։ Ես ծառայել եմ Հայաստանի Հանրապետությանը»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.