Հնարավորութունների չինական պատուհանը. Հայաստանը պետք է պատրաստ լինի

Նիկոլ Փաշինյանի՝ Պեկին կատարած այցից հետո, ուր ՀՀ վարչապետը մեկնել էր մասնակցելու «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին, Երևանում մայիսի 26-ին հանդիպել են ՀՀ վարչապետն ու Չինաստանի  դիվանագիտական գերատեսչության ղեկավար Վան Ին, ով Հայաստան էր ժամանել ռեգիոնալ այցի շրջանակներում:

Դատելով Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից՝  հանդիպումն անցել է բավական արդյունավետ, ջերմ մթնոլորտում: Երկուստեք կարևորվել է հայ-չինական հարաբերությունների խորացումը բազմաթիվ ուղղություններով, ինչպես նաև հանդիպման շրջանակներում հնարավոր է եղել կնքել «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը, որը կարևորվում է ոչ միայն տուրիզմի զարգացման տեսանկյունից, այլև՝ երկու կողմերի միջև  գոյոթյան ունեցող բազմաշերտ կապերի սերտացման: Խոսք է գնացել նաև երկրների միջև օդային ուղիղ հաղորդակցության հաստատման մասին:

Այսպիսվ՝ Չինաստանի արտգործնախարարի հայաստանյան այցով ամրապնդվում են այն պայմանավորվածությունները, որոնց վարչապետ Փաշինյանը կարողացել էր հասնել իր չինացի գործընկերոջ հետ Պեկինում: Դիցուք Վերոհիշյալ համաձայնագրի կնքումը գալիս է փաստելու, որ Չինաստանն իսկապես լրջորեն է տրմադրված Հայաստանի հետ հարաբերություններ զարգացնելու հարցում, և մնում է միայն հասկանալ, թե Հայաստանն ինքը որքանով է պատրաստ այդ հարաբերություններին:

Ավելոդ ենք համարում մանրամասնել, թե որքան կարևոր է Հայաստանի համար Չինաստանի հետ ունեցած հարաբերւթյունների խորացումը ոչ միայն մեր երկրի տնտեսական զարգացման հեռանկարների, այլև ռազմաքաղաքական ավտանգության ապահովման տեսանկյունից: Հայաստանը, որը ներքին նոր իրողությունների պայմաններում  փորձում  է ինքնուրույն քայլեր անել արտաքին քաղաքական բեմահարթակում, այօր առավել քան երբևէ կարիք ունի համապարփակ դիվերսիֆիկացիայի  բոլոր առումներով:

Չինաստանն այն կարևոր ուղղությունն է, որը կարող է չափազանց հեռանարային լինել Երևանի համար ոչ միայն տեսանելի, այլև հեռավոր ապագայի կտրվածքով:

Ողջ խնդիրը, սակայն, այն է, թե որքանո՞վ կկարողնանք օգտվել մեզ ընձեռնված այն հնարավորություններից, որոնք նույն Չինաստանն առաջարկում է մեզ, որքանո՞վ կոմպետենտ կգնվի Հայաստանն ու որքանո՞վ պատրաստակամություն կդրսևորի՝  համադրելու ուժային բոլոր կենտրոնների հետ կառուցվող  հարաբերությունների պոտենցիալը նույնիսկ այնպիսի դեպքերում, երբ այդ անելն անհնար է թվում:

Հայաստանը, որ փորձում է դառնալ հնարավորությունների համադրման ու ներդաշնակ փոխգործակցության հարթակ, այսօր խնդիր ունի առաջին հերթին կանխատեսելիության,  ներքին կայունության, որոնց պարագայում է միայն հնարավոր դառնալու կատարված հեղափոխության արտաքին կապիտալիզացիան:  

Այս իմաստով առաջին պլան է մղվում հատկապես տնտեսական հեղափոխության լիարժեք կայացումը, որը, մի կողմից, կտա ստաբիլ զարգացման երաշխիքներ, մյուս կողմից՝ կբացառի իշխանության համար ցայտնոտային իրավիճակների առաջ գալը՝ է՛լ ավելի ամրապնդելով դրա ներքին հենարանը:

Ժամանակակից մարտահրավերներին ու պահանջներին համապատասխանող տնտեսությունն է, որ Հայաստանը գրավիչ է դարձնելու այնպիսի տերությունների աչքում, ինչպիսին նույն Չինաստանն է: Եթե Հայաստանը չկարողանա ժամանակին համընթաց քայլել, դինամիկ զարգացող, բոլորին հասկանալի խաղի կանոնների վրա հիմնված տնտեսություն կառուցել, մեր երկիրը կանգնելու է անտեսված մնալու սարսափելի վտանգի առաջ, ինչը կարող է իսկապես կործանարար հետևանքների հանգեցնել  մի պարագայում, երբ Հայաստանի հակառակորդ կամ թշնամի երկրները պատրաստվում են առավելագույնը «քամել» այն բոլոր հնարավորություններից, որոնք  ստեղծվում են բոլորիս աչքի առաջ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.