Հարձակում՝ ուժայինների դեմ. ո՞րն է նպատակը

Մայիսի 22-ին «GALLUP International Association»-ը բավական ուշագրավ տվյալներ էր հրապարակել՝ կապված նախարարների ու պետական կառույցների վերաբերյալ հասարակության շրջանում առկա վերաբերմունքի ու ունեցած գնահատականի հետ:

Կազմակերպության կողմից իրականցված հարցումների տվալներով՝ ամենաբարձր միջինացված գնահատականները ստացել են Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

Ուշագրավ զուգադիպությամբ նույն օրը Մեդիա կենտրոնում հրավիրված`«ԱԱԾ-ի դերն ու նշանակությունը. ի նպաստ ո՞ւմ է օգտագործվում վարչական ռեսուրսը» թեմայով քննարկման ժամանակ բանախոսները, որոնց թվում նաև Դանիել Իոանիսյանն էր, սահմռկեցուցիչ քննադատության են ենթարկել ուժայիններին՝ առավելապես, սակայն, կենտրոնանալով ԱԱԾ-ի ու դրա տնօրեն Արթուր Վանեցյանի վրա:

Իոանիսյանի ու նրա համախոհների կողմից վերջին շրջանում, ինչպես հայտնի է,  ԱԱԾ-ի ուղղությամբ հարձակումների ինտենսիվության աճ է  նկատվում: «Ժողովրդավարություն» ասվածը սեփական կենսափիլիսոփայության դիտանկյունից մեկնաբանել սիրող շատ որոշակի խումբ, որի` արևմտյան որոշակի ուժերի հետ ունեցած սերտ կապերի մասին հայտնի է, թերևս, ցանկացածին, և որի ամենահանրահայտ ներկայացուցիչներից մեկը նույն Իոանիսյանն է, չեն դադարում ամեն գնով հակադրել հեղափոխությունն ու դրան բնորոշ արժեհամակարգը ուժայիններին: Նմանօրինակ դրսևորումներից մեկն էլ վերջերս Իոանիսյանի ֆեյսբույան էջում հայտնված հայտնի «ստատուսներն» էին, որոնք դարձան բավական աղմկոտ սկանդալի առարկա:

Ո՞րը կարող է լինել նմանօրինակ տարրերի հիմնական նպատակն այն դեպքում, երբ փատացի նույն ուժայինների ժողովրդական վարկանիշն այսօր ամենաբարձրն է երկրում, ինչը վկայում է դրանց լավ աշխատանքի մասին: Թվում էր՝ պետք է քննադատոթյունների փոխարեն հնչեին խրախուսանքի խոսքեր  բոլոր նրանց շուրթերից, ովքեր  իսկապես մտահոգ են երկրի ճակատագրով: Այնինչ՝ փաստացի ականատես ենք դառնում վերոնկարագրյալ պատկերին:

Գաղտնիք չէ, որ ցանկացած պետության ողնաշարը դրա ուժային կառույցներն են, բայց հատկապես այն պետական օղակը, որն ուղղակիորեն զբաղվում է ազգային անվտանգության երաշխավորմամբ ու ապահովմամբ: Այդ օղակը անհիմն քննադատությունների միջոցով վարկաբեկելը (խոսքն օբյեկտիվ քննադատությունների կամ նկատառումների մասին չէ), որն, ըստ էության, միտված է հասարակական կարծիքի մանիպուլացմանը, կարող է ծառայեցվել մեկ բանի՝ պետության թուլացմանն ու դրա՝ որոշ ուժերի ձեռքին խամաճիկի վերածվելուն:

Պատահակա՞ն է, արդյոք, այն, որ ԱԱԾ-ին իրենց թիրախում են առել սորոսական թևի ամենավառ ներկայացուցիչները, թե՞ դա ընդամենը սովորական զուգադիպություն է: Արդյոք ուժայինների դեմ կռիվ տվող այս տարրերը չե՞ն փորձում այս մեթոդով քայլ առ քայլ Հայաստանը զրկել իմունիտետից ու այն դարձնել խամաճիկային գոյացության՝ շատ լավ հասկանալով նույն ԱԱԾ-ի գերկարևոր նշանակությունը Հայաստանի կենսունակության պահպանման հարցում:

Իսկ միգուցե այս ամենում կարելի է նշմարել քաղաքական ու նույնիսկ աշխարհաքաղաքական երանքգնե՞ր՝ պայմանավորված այն խմորումներով, որ վերջին շրջանում նկատելի է ներիշխանական համակարգում…

Ամեն դեպքում պետք է հաստատապես արձանագրել, որ նմանօրինակ ապակառուցողական քննադատություններն ու, ըստ էության, վարկաբեկիչ գործողությունները չեն տեղավորվում պետականակերտման նոր փուլին բնորոշ տրամաբանության սահմաններում՝ ակնհայտորեն թողնելով դրսից ուղղորդվող, քայքայիչ, պառակտիչ գործողությունների հաստատ տպավորություն: Իսկ սա արդեն չափազանց լուրջ հարց է, որի լուծումը դիլետանտներին թողնելը չարդարացված շռայլություն կլիներ նույն ԱԱԾ-ի կողմից:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.