Հին համակարգի ապամոնտաժումը. ինչո՞ւ է անհանգստացած Գագիկ Հարությունյանը

«Արմենպրեսին» տված հարցազրույցում ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը խոստովանել է, որ երկրում դատական իշխանության որակական բարեփոխումները վաղուց օրակարգային խնդիր են դարձել՝ միաժամանակ հայտարարելով, որ Բարձրագույն դատական խորհրդի մեկամյա գոր­ծու­նեու­թյունն ամբողջությամբ ուղղված է եղել արդարադատության ոլորտում բարեփոխումները զգալի դարձնելուն:

«Գտել և գտնում ենք, որ վիրահատական մոտեցման ընտրությունը նույնպես պետք է լինի սահմա­նադ­րա­կան, չհանգեցնի մարդկանց իրա­վունք­ների ոտնա­հար­ման, չունենա ավերիչ հետևանքներ և ծառայի իրավունքի գերակայության հաստատմանը»,-անդրադառնալով Փաշինյանի հնչեցրած դրույթներին՝ հայտարարել է ԲԴԽ նախագահը:

Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ի իր ուղերձում  խոսել էր երկրում անցումային արդարադատություն մտցնլու անհրաժեշտության մասին: Անցումային արդարադատության մասին, ինչպես հայտնի է, խոսվում է հետհեղափոխական ողջ ժամանակհատվածում: Այդ գործիքակազմի միջոցով իշխանություններն, ըստ էության, փորձելու են  երկրում արդարության հաստատմանը միտված գործընթացները  դարձել հնարավոինս արդյունավետ ու  շոշափելի: Ճիշտ է՝ ոմանք, ինչպես նույն Գագիկ Հարությունյանն, այդ մտադրությունը համարում են՝ ծայրահեղ քայլ՝ նախընտրելով  ակհայտորեն իրենց սպառած ավանդական գործիքակազմերը, սակայն անքննարկելի է այն, որ առանց նոր մոտեցման ու հեղափոխական գործիքակազմերի ներդրման, անհնար է լինելու   հասարակությանն իսկապես տեսանելի արդյունքների ապահովումը:

Մյուս կողմից՝  ակնբախ է մեկ այլ հանգամանք ևս. անցումային արդարադատության ներդրումը փաստացի վկայելու ու փաստելու է ավանադական համակարգի անկենսունակությունը, որի պատասխանատուներից մեկն էլ, ինչպես հայտնի է, ի սկզբանե եղել ու մնում է նույն Գագիկ Հարությունյանը: Նոր ու իսկապես հեղափոխական գործիքակազմերի ներդրումն ու կիրառումն ակնհայտորեն չի բխում առաջին հերթին նույն այդ հին համակարգը ձևավորած ու դրան հլու ծառայածների շահերից, ովքեր, փաստորեն, հայնվելու են հարվածի տակ՝ ուզեն-չուզեն:

Անցումային արդարադատության ներդրմամբ ապամոնտաժվելու է ողջ հին համակարգը՝ ծայրից ծայր, վերևից ներքև:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.