Ի՞նչ պլան է մշակել Քոչարյանը. վտանգավոր արկածախնդրություն

Դատելով ամենայնից՝ Քոչարյանի շուրջ ընթացող դատական պրոցեսը ունի բոլոր նախադրյալները՝ իսկական շոուի վերածվելու համար, մեկ դերասանի յուրատեսակ թատրոնի՝ կոչված գեթ մեկ բանի՝ ամբոխի համար դիտարժան տեսարաններ ապահովելուն:

Քոչարյանի հաշվարկը, թերևս, պարզ է, եթե չասենք՝ պրիմիտիվ. նրա կողմից ամեն ինչ արվում է զուտ իրավական բնույթ կրող գործընթացը հանրությանը որպես քաղաքական «վենդետա» մատուցելու համար, որի միակ «անմեղ» զոհը իբր հենց ինքն է՝ մեկն, ում ճակատագրի հետագա ընթացքից է կախված լինելու Հայաստան աշխարհի լինել-չլինելը:

Ընդ որում՝ ուշագրավ է այն, որ Քոչարյանն իր քարոզչությունը միայն դատարանի շենքի պատերի ներսում, տեսախցիկների առաջ չէ, որ  ծավալում է: Նա դա անում է նաև դրսում՝ ինչ-որ մարդկանց խմբեր ստեղծելով ու դրանց դատարանի շենքի մերձակա տարածք բերելով, նրանց ինչ-որ լոզունգներ արտաբերել ստիպելով, այդ ամենին հասարկական պսևդո- շարժման տեսք տալ ջանալով:

Նպատակն է սեփական անձից քաղաքական հալածյալի կերպար   ստանալուն զուգահեռ կերտել նաև անվախ, անկասելի «վոժդի» պատկեր, տպավորոթյուն ստեղծել, թե  ինքն իբր այն միակն ու անկրկնելին է, ով հասարակության՝ ոչ իշխանամետ տրամադրված հատվածի մոտ ընկալվում է՝ միակ այլընտրանք, ում գլխին, սակայն, «վախկոտ» իշխանությունները «գործ են սարքել» ու  նետել «զնդան», ինչի դեմ էլ հենց պայքարում է «ժողովուրդը»:

Մինչդեռ քոչարյանական շոուի արդյունքում, ինչպես ցույց տվեցին վերջին օրերը,  միանգամայն իրական է դառնում  այն հավանական բախումը, որի մասին խոսվել է դեռ ամիսներ առաջ: Այժմ գրեթե անկասկած է, որ եթե դատարանի որոշումը չբավարարի Քոչարյանին, իսկ ամենայն հավանականությամբ, հենց այդպես էլ լինելու է, վերջինս չի վարանելու դիմել ծայրահեղ միջոցների՝ բախում հրահրելով իր կողմնակիցների ու հասարակության մնացյալ հատվածի միջև՝ քաոս ու պառակտում սերմանելով հասարակության, պետության ներսում ու այն էլ մի ժամանակհատվածում, երբ միասնության արժեքն ու նշանակությունը Հայաստանի համար ձեռք են բերել խիստ կենսական ու նույնիսկ գոյաբանական նշանակություն:

Քոչարյանին լավ ճանաչողները կարող են վստահաբար պնդել, որ նրա հոգեկերտվածքին բնորոշ չէ, ասյպես ասած, «զադնի դնելը», և եթե իր շահը պահանջում է կոնկրետ քայլ կամ գործողություն, ապա  Քոչարյանը պատրաստ է գնալ դրան՝ անկախ ամեն ինչից:

Մյուս կողմից, իհարկե, շատ մեծ հարցական է այն, թե որքանո՞վ Քոչարյանին կհաջողվի լիարժեք մասշտաբներով կյանքի կոչել իր հավանական հակահարձակումը, քանի՞ հոգու կարող է նա կաշառել՝ հարկադրելով գնալ քայլերի, որոնք կարող են շատ վատ վերջանալ ոչ միայն իր, այլև իր «դուդուկի տակ պարողների» համար:

Արհեստական բեմականացումերով հեռուն չես գնա…

 

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.