Արմեն Գրիգորյանն՝ ԱՄՆ-ում. Վաշինգտոնը հայտնել է նախապայմանը

Մեկնարկել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Այցի ընթացքում նախատեսվում է, որ Գրիգորյանը հանդիպումներ է ունենալու ամերիկյան իսթեբլիշմենթի կարևոր պաշտոնյաների հետ՝ նրանց հետ քննարկելու հայ-ամերիկյան բազմակողմ համագործակցության խորացմանն ու տարածաշրջանայնին անվտանգությանն առնչվող հարցեր:

Դիցուք Գրիգորյանն այս այցի շրջանակներում արդեն իսկ հասցրել է  Սպիտակ տանը հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ օգնական ու ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի ու Ռուսաստանի հարցերով ավագ տնօրեն Ֆիոնա Հիլլի հետ: Զրուցակիցները խոսել են ինչպես տարածաշրջանայնին անվտանգության, արցախյան խնդրի խաղաղ կարգավոմանն առնչվող հարցերի, այնպես էլ հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային խնդիրների, ներդրումների և ֆինանսական աջակցության հնարավորությունների մասին:

Հեղափոխությունից հետո, որքան էլ կարող է տարօրինակ հնչել, հայ-ամերիկյան հարաբերություններում նկատվում է յուրատեսակ դադարի ակնհայտ նշաններ: Հայտնի իրադարձություններից հետո Հայաստանի իշխանություններն ավելի շատ կենտրոնացել են Մոսկվայի հետ հարաբերությունների վրա՝ կամա-ակամա երկրորդ պլան մղելով Արևմուտքի հետ հարաբերությունները, և պետք է ցավով արձանագրել, որ դիցուք ԱՄՆ ուղղությամբ Երևանն այսօր չունի հստակ քաղաքական օրակարգ, ավելին՝ Փաշինյանի հայտնի խոսքերը, թե ինքն ամենից շատ քննադատում է հենց Ամերիկային, բավական ոչ միանշանակ արձագանք են գտել Վաշինգտոնում:

Անկասկած, Հայաստանի համար ԱՄՆ հետ հարաբերությունների զարգացումն ունի ծայրահեղ կարևոր նշանակություն: Անկախությունից հետո ԱՄՆ-ի՝ Հայաստանին տրամադրած անհատույց օգնությունը մեկ շնչի հաշվով գրեթե ռեկորդային է՝ կազմելով 1 մլրդ դոլարից ավելին, ու չնայած իրավապայմանագրային դաշնակցային հարաբերոյթուններ չկան՝ պայմանավորված հայտնի իրողություններով, սակայն երկու երկրներն ավանդաբար համարվում են բարեկամ երկրներ՝ փորձելով զարգացնել երկկողմ հարաբերությունները որքան հնարավոր է ակտիվորեն:

Ինչպես նշվեց, սակայն, հեղափոխությունից հետո այդ միտումները կարծես դանդաղել են, և Գրիգորյանի այցը՝ Վաշինգտոն ակնհայտորեն միտված է՝ «կոտրելու սառույցն» ու բեկում մտցնելու  այդ հարցում:

Հարց է առաջանում՝ որքանո՞վ կհաջողվի հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյային հաջողությամբ իրագործել սեփական առաքելությունը՝ հաշվի առնելով ինչ-ինչ խութեր, որ ակնհայտորեն առկա են երկկողմ հարաբերություններում՝ հեղափոխությոնց հետո հատկապես: Խոսքը, մասնավորապես,  «Լիդիան Արմենիայի» շուրջ ստեղծված անհասկանալի իրավիճակի մասին է, երբ շուրջ մեկ տարի է՝ ընկերությունը, փաստացի, կասեցրել է յուր գործունեությունը Հայաստանում:

Մայիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին հստակորեն ակնարկել էր այն մասին, թե ամերիկյան կողմն ինչ ակնկալիքներ ունի հայաստանյան իշխանություննեից՝ հայտարարելով. «Կարծում եմ` շատ կարևոր է, որ մենք աշխատենք կառավարության հետ բիզնեսի ներդրումների համար նպաստավոր, թափանցիկ և կանխատեսելի միջավայր ձևավորելու ուղղությամբ, և դա անհրաժեշտ է ոչ միայն ամերիկյան բիզնեսի, այլ, ընդհանրապես, ներդրողների համար: «Լիդիան»-ն այդ միջազգային ներդրողներից մեկն է, և կարևոր է, որ միջազգային ներդրողները գործեն տեղի օրենքներին համապատասխան, և այժմ ուսումնասիրություն է ընթացքի մեջ գտնվում, արդյունքները կարևոր են, և կարևոր է նաև, որ նմանատիպ վեճերի ժամանակ հնարավոր լինի հասնել արագ և արդյունավետ կարգավորման»:

Դեսպանն, ըստ էության, ոչ երկիմաստ կերպով ձևակերպել է հայ-ամերիկյան հարաբերությունների՝ հատկապես տնտեսական բաղադրիչի զարգացման ակրևորագույն նախապայմանը: Եվ խնդիրն այստեղ միայն «Լիդիանին» չէ, որ վերաբերում է. այդ ընկերոթյան փոխարեն կարող էր լինել մեկ ուիշը և բոլորովին այլ ոլոտում: Հարցն այստեղ  փոխվստահելի մթնոլորտի գոյության-չգոյության, երկուստեք կանխատեսելիոթւյան կամ դրա բացակայության մասին է: ՀՀ իշխանությունները շատ են խոսում այն մասին, որ Արևմուտքի կողմից Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը մի տեսակ անտեսված է մնացել, մատնվել անտարբերության, իսկ ներդումներ էլ չկան՝ չանայած երկրում «փայ մտնողների» բացակայությանը: Սա, իհարկե, խնդիր է, և եթե լուրջ ներդրումներ այդպես էլ չլինեն, ապա ակնհայտ է, որ խոստացված տնտեսական հեղափոխությունն այդպես էլ չի կայանա, ինչն, անկասկած, դեմ է իշխանությունների շահերին՝  հատկապես քաղաքական կտրվածքով:

Դեսպանը Հայաստանի իշխանություններին, փաստացի, կանգնեցնում է այլընտրանք չունեցող երկընտանքի առաջ: Ընդ որում՝ դեսպանը  հայտարարում է, որ սպասում են փորձաքննության արդյուքներին և չի ասում, թե դրանք իրենց համար  կարևոր չեն, սակայն միևնույն ժամանակ հստակորեն ակնարկում է, որ եթե դրանք ապացուցեն, որ «բնապահպան» կոչեցյալների պնդումները սին են, կատարելապես շինծու, ապա ՀՀ իշխանությունները պարտավոր են լինելու համապատասխան որոշում կայացնել:

Շատ է խոսվում այն  մասին, որ երկրում տեղի ունեցած հեղափոխությունից հետո էապես աճել է ՀՀ ինքնիշխանությունը, և դա, անկասկած, փաստ է, սակայն միևնույն ժամանակ միանշանակ է նաև այն, որ ինքինշխանության աճը չի կարող ինքնանպատակ լինել, և այն հնարավորինս արագորեն ու արդյունավետորեն պետք է կապիտալիզացնել տարբեր ուղղություններով՝ Հյուսիս, Հարավ, Արևելք ու Արևմուտք: Ահա այստղ է, որ իշխանությունների առաջ հառնում է հայ-ամերիկյան հարաբերությունների խնդիրն, իսկ ավելի ճիշտ՝ դրանք արհեսական կապանքներից ազատելու ու զարգացման բնականոն հուն փոխադրելու հարցը:

Միջազգային արբիտրաժներում չէ, որ այս խնդիրը պետք է լուծվի…

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.