Մեծ ռազմական բախման վտանգ. Հայաստանը՝ հարվածի տակ

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, ԱլԳ բարձր մակարդակի կոնֆերանսի ընթացքում պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ  չստորագրեցին ընդհանուր հռչակագիրը, որի համար անհրաժեշտ էր Եվրամիության անդամ 28 երկրների և ԱլԳ 6 երկրների միաձայն համաձայնությունը, հայտարարել է, որ հրաժարվել են ստորագրել, քանի որ դրանում դրույթ չի ներառվել տարածքային ամբողջականության մասին:

Ադրբեջանի այսօրինակ պահվածքն, անշո՛ւշտ, սպասելի էր: Իհարկե, շատ իմաստներով տեղի ունեցածը կարելի է հայկական կողմի դիվանագիտական հաթանակ համարել, սակայն կա նաև «մեդալի հակառակ կողմը»՝ Ադրբեջանի համառությունը, որը, չնայած տարբեր կողմերից պարբերաբար ստանում է ազդանշաններ (նման մի ազդանշան էր նաև Եվրոպայում տեղի ունեցածը)՝ մեղմելու հռետորաբանույունն ու հավատարիմ մնալու հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, սակայն, ակնհայտորեն չի հրաժարվում իր դիվային ծրագրերից՝ սպսելով հարմար առիթի:

Վեջին օրերին բավական սրվել են ԱՄՆ-Իրան հարաբերությունները: ԱՄՆ-ի՝ Իրանի հետ միջուկային համաձայնագրից  դուրս գալուց հետո տեղի են ունենում գործընթացներ, որոնք հստակորեն վկայում են  հնարավոր պատերազմի բռնկման նախանշանների մասին:

Օրերս ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ չնայած ԱՄՆ-ը չի ձգտում պատերազմել Իրանի հետ, բայց արագ և վճռական պատասխան կտա իր շահերի կամ քաղաքացիների դեմ հարձակման դեպքում:

«The New York Times» թերթը, վկայակոչելով ամերիկյան վարչակազմի աղբյուրները, գրել էր, որ ԱՄՆ-ը դիտարկում Է Մերձավոր Արևելք զինված ուժերի ուղարկման հնարավորությունը՝ Իրանին զսպելու համար: Թերթի տեղեկություններով՝ մայիսի 9-ին ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը ներկայացրել Էր պլան, որը նախատեսում Է 120 հազար զինվորականների ուղարկումը Մերձավոր Արևելք. այդ պլանը կարող Է իրականացվել այն դեպքում, եթե իրանական զինված ուժերը գրոհեն ամերիկացի զինվորականներին, կամ եթե Իրանի իշխանությունները արագացնեն միջուկային զենքի մշակումը: Ինչպես հայտնել էր ամերիկյան պարբերականը, խոսքը չի վերաբերում Իրանի տարածք անմիջական ներխուժմանն, ինչը, թերևս, ավելի մեծ թվով զինվորականներ կպահանջեր:

Իր հերթին ՄԱԿ-ում Իրանի դեսպան Մաջիդ Տախտ Ռավանչին հայտարարել է, որ Իրանը չի ընդունի ճնշման տակ բանակցություններ վարելու ԱՄՆ-ի առաջարկը: CNN-ին տված հարցազրույցում դիվանագետը, մեկնաբանելով Պարսից ծոց ավիակիր ուղարկելու Վաշինգտոնի որոշումը, հայտարարել է, որ այդ ամբողջ տեղեկատվությունը հիմնված է կարճատեսական տեսակետի վրա:

Իսկ ահա մեկնաբանելով Մերձավոր Արևելք 120 հազարանոց բանակ ուղարկելու ԱՄՆ-ի ծրագրերը՝ Ռավանչին նշել է. «Սա հոգեբանական պատերազմ է։ Մենք լարվածություն չենք ուզում, քանի որ ոչ ոք չի շահի»։

Նա ընդգծել է, որ Իրանը ջերմ հարաբերություններ է պահպանում իր հարևանների հետ և ուղղակի պաշտպանում է Պարսից ծոցում իր անվտանգությունը։

Այսօր՝ մայիսի 15-ին ստացվել է տեղեկություն այն մասին, որ ԱՄՆ Զինուժի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է Իրաքում և Սիրիայում տագնապի մակարդակի բարձրացման մասին՝ Իրանի կողմից սպառնալիքի պատճառով: Այսինքն՝ ամերիկացիները հայտարարում են իրանական զինված ուժերի հետ անմիջական բախման վտանգի մասին, որն էլ կարող է առաջին կայծը դառնալ հնարվոր լայնածավալ բախման:

Իրավիճակը մերձավոր Արևելքում ծայրաստիճան լարվել է, որի հետևանքով, փաստորեն, կարող են միմյանց հետ բախման մեջ մտնել Վաշինգտոնն ու Թեհրանն, ինչն էլ, իր հերթին, շղթայական ռեակցիա կառաջացնի այդ թվում և հարակից տարածաշրջաններում:

Ակնհայտ է, որ Անդրկովկասը, սահմանակից լինելով Իրանին, ստիպված է լինելու այդ ամենի հետևանքները զգալ սեփական մաշկի վրա ՝ առաջին հերթին: Մի իրավիճակում, երբ մեր տարածաշրջանում առկա է «ծխացող» հակամարտոթյուն, իսկ Բաքուն չի թաքցնում ուժային մեթոդներով արցախյան հարցի լուծմանը հասնելու իր ցանկությունը՝ շարունակաբար զինելով ու մարզելով սեփական բանակը, Հայաստանը պետք է աջալրջություն ցուցաբերի:

Եթե ԱՄՆ-ն ու Իրանն իսկապես բախվեցին, ապա Ադրբեջանի համար կստեղծվեն գրեթե իդեալական պայմաններ՝ ռազմական արկածախնդրություն հրահրելու  Արցախի ու Հայաստանի դեմ:

Բանն այն է, որ Ադնրկովկասի կայունության  ապահովման տեսանկյունից Իրանական գործոնը գերկարևոր է, նույնիսկ ավելի կարևոր, քան ասենք ռուսականը: Նույն 2016-ի ապրիլին հայ-ադրբեջանական հուժկու բախման արգելակման հարցում Թեհրանի դերը հիմնահենքային նշանակություն է ունեցել՝ Ռուսաստանից էլ առավել. Իրանը կատեգորիկ կերպով շահագրգռված չէ սեփական սահմաններին կից ռազմական անկանխատեսելի գործողությունների ականատես դառնալու հարցում, ինչը շատ լավ գիտեն նաև Բաքվում, ուր, եթե ԱՄՆ-Իրան հարաբերություններն իսկապես սրվեն, չեն վարանելու օգտվել առիթից ու  սեփական ձեռքերին ազատություն տալ՝ ունենալով այդ հարցում այնպիսի երկրների աջակցությունն, ինչպիսիք են  ասենք Թուրքիան ու Իսրայելը:

Մյուս կողմիղ միայն պատերազմի վտանգը չէ, որ ծառանալու է Հայաստանի  ու ողջ տարածաշրջանի առաջ: Անխուսափելի է լինելու նաև Իրանից փախստականների մեծ թվի ներհոսքը մեր տարածաշրջան, և եթե նույն Ռուսաստանը որոշում կայացնի փակել սեփական սահմներն, ապա փախստականների հուժկու ալիքի ավերիչ հետևաննքերը ստիպված են լինելու սեփական մաշկի վրա ամբողջությամբ զգալ տարածաշրջանի երեք երկրներն էլ, ինչը կարող է տառացիորեն կործանման հասցնել Անդրկովկասը: Այսինքն՝ հետևանքները կարող են շատ ավելի խորքային լինել, քան, պազրապես, պատերազմի բռնկումը. կարող է կատարյալ քաոս ստեղծվել:

Այս իրավիճակում մնում է միայն հույս հայտնել, որ ԱՄՆ-Իրան հարաբերություններում ներկայումս նկատվող լարվածության աճը կհաջողվի մարել, և բանը Արևմուտքի՝ Իրան ներխուժմանը չի հասնի, Հայաստանի հարավային հարևանին կհաջողվի  հնարավորինս անվնաս դուրս գալ այս թնջուկից:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.