Ծայրահեղ իրավիճակ՝ Ջերմուկում ու Գնդեվազում. բնակիչների խոստովանությունը

Պայմանավորված Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված անհասկանալի իրավիճակով՝ մերձակա տարածաշրջանի բնակչությունը շարունակում է մեծաթիվ տնտեսական կորուստներ կրել՝ կանգնելով փաստի առաջ:

Այս իմաստով իրավիճակը ողբալի է հատկապես Ջերմուկում ու Գնդեվազում, որոնց բնակիչներն այսօր ստիպված են բախվել անհաղթահարելի խոչընդոտների:

Օրերս Norlur.am–ը հարցախույզ էր անցկացրել  Ջերմուկում, զրուցել քաղաքի աջափնյա ու ձախափնյա մասերում գործող մեկ տասնյակից ավել խանութների, առևտրային կետերի սեփականատերերի հետ, փորձել պարզել, թե ինչպես է ազդում հանքի շուրջ ստեղծված անորոշ վիճակը հատկապես մանր բիզնեսի սեփականատերերի վրա:

Պետք է խոստովանել, որ պատկերն առավել քան ողբալի է: Տարբեր վաճառակետերի ու խանութների տերերն ու տնօրենները մեր թղթակցի հետ ունեցած զրույցում խոստովանել են, որ իրենց տնտեսական վիճակը օրեցօր վատանում է: Պայմանավորված հատկապես Ամուլսարի հանքի աշխատանքների դադարեցմամբ՝ տեղացիների կողմից իրականացվող առևտրի ծավալերն էականորեն նվազել են՝ խանութների տերերին հասցնելով սնանկացման: Շատերն անգամ ի վիճակի չեն բանկերից վերցրած վարկերի տոկոսները փակել, սպասարկել դրանք, ինչի հետևանքով առաջացել է փակուղային իրավիճակ բոլորի համար: Այսինքն՝ Ջերմուկ քաղաքում այսօր առևտուր գործնականում չի իրականցվում, և սա այն դեպքում, երբ հատկապես մանր բիզնեսի տերերի ուսերին ծանրացել է վարկերի սպասարկման խնդիրը. կատասրոֆիկ իրավիճակ է:

Նույն իրավիճակում է Գնդեվազն, ուր նույնպես հարցախույզ էինք իրականացրել: Համայնքի բնակիչների խոսքերով՝ այստեղ բանը հասել է նրան, որ մանր բիզնեսում ներգրավվածություն ունեցող որոշ համայնքաբնակ քաղաքացիներ, նախկինում ցանկանալով մաս կազմել Ամուլսարի բիզնես ծրագրին, վարկային միջոցներով իրենց համար տեխնիկա են գնել՝ հույսով, որ կարճ ժամանակ անց հանքից ստացված հասույթը կօգնի ոչ միայն արագորեն փակել բանկերից վերցրած վարկերն, այլև շտկել ընդհանուր ֆինանսական վիճակը: Մինչդեռ այսօր բառացիորեն անելանելի վիճակում են հայտնվել՝ կանգնելով ընչազրկության եզրին. շատերին սպառնում է տներից ու բնակարաններից զրկվելու հեռանկարն, եթե սահմանված ժամանակահատվածում չկարողանան կատարել բանկերի առաջ ստանձնած պարտավորությունները, և սա այն դեպքում, երբ, ինչպես նշվեց,  առևտրի ծավալներն էապես նվազել են, իսկ պարտքով խանութից ապրանք վերցնելն էլ բնակչության շրջանում դարձել է սովորական պրակտիկա. մարդկանց ձեռքին առձեռն փող պարզապես չկա:

Շատ է խոսվում Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի՝ Հայաստանի տնտեսության վրա ունեցած բացասական ազդեցության մասին: Եթե տեսանելի ապագայում իրավիճակը չշտկվի, ապա  ականատես ենք դառնալու մարդկային ճակատագրերի կործանմանը, մարդկանց ունեզրկմանն ու անխուսափելի արտագաղթին:   Տնտեսական անկման հետևում, իրականում, մադկային ճակատագրեր են, հայ ընտանիքների ապագան է վիճարկվում, իսկ այս փաստը չի կարող հաշվի չառնվել հատկապես ՀՀ կառավարության կողմից, որն, ինչպես հայտնի է, գերխնդիր է հռչակել տնտեսական հեղափոխությունը:

Ամուլսարի հանքը պետք է շահագործվի, համայնքները պետք է զարգանան, դրան այլընտրանք  ուղղակի չկա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.