Խառնակիչների սուտը բռնվեց. պրիմիտիվ մանիպուլյացիա

Մայիսի 11-ին՝ շաբաթ օրը, Ջերմուկ քաղաքում անցկացված հանրահավաքը, որը, փաստորեն, կրում էր միանգամայն շինծու բնույթ՝ միտված լինելով խաթարելու Ամուլսարի հանքի շահագործմանն ուղղված «Լիդիանի» ծրագրերը, որ հիմք են դառնալու ողջ տարածաշրջանի կայուն տնտեսական զարգացման համար, ապացուցեց մեկ բան. «բնապահպան» կոչեցյալների սաբոտաժն ու  խառնակչությունն այլևս դադարել են ծառայել իրենց նպատակին՝ կորցնելով ազդեցությունը:

Չնայած ակցիայի կազմակերպիչները ջանք չէին խնայել բնապահպանության քողի տակ իրականցվող խեղկատկությունը մարդաշատ դարձնելու համար՝  այդ նպատակով շաբաթներ ի վեր սոցիալական մեդիահարթակներում համապատասխան գովազներ տեղադրելով, պոտենցիալ ցուցարարների համար տրանսպորտային միջոցներ հատկացնելով՝ նրանց ուղևորությունը հավաքի վայր ավելի հեշտացնելու, սակայն փաստը մնում է փաստ, որ ակցիայի մասնակիցների թիվն այդպես էլ 250-ը չգերազանցեց. մասնակիցների հիմնական մասը ժամանել էր Երևանից, նրանցից շատերը տարբեր հասարակական կազմակեպությունների անդամներ էին, քաղաքական այս կամ այն կուսակցության ներկայացուցիչներ: Ասել կուզի՝ բուն ջերմուկցիների և Ջերմուկին հարակից շրջանների բնակիչների թիվը 100-ից մի փոքր ավելին է եղել՝ ընդամենը:

Իսկ սա նշանակում է, որ 6-7 հազար բնակչություն ունեցող բնակավայրի անունից հանդես եկողները, իրենց ելույթներում հազարավոր մարդկանց հղում անողներն իրականում դիմում են պրիմիտիվ մանիպուլյացիայի՝ իրենց համար ցանկալին հանրությանը մատուցելով իրականության տեղ, քանի որ նրանց աջակիցերի թիվը խիստ աննշան է:

Եվ ուրեմն՝ համայնքի կամ համայնքների անունից այլևս ոչ ոք թո՛ղ չխոսի, թո՛ղ նրանցից ոչ մեկը համայնքի անունից հայտարարություններ չտարածի:

Ի դեպ՝ ինչ վերաբերում է  բաց նամակի տեսքով տարածած վերջին հայտարարությանը, որ հնչել էր հանրահավաքի ավարտին և ուղղված էր վարչապետ Փաշինյանին, ապա պետք է նկատել, որ չնայած դրան կցված չէ համայնքի ստորագրությունը, սակայն դրա հեղինակը չի վարանել հանդես գալ ողջ համայնքի անունից՝ պահանջ ներկայացնելով չգործարկել Ամուլսարի հանքը:

Հայտարարության հեղինակը, հավանաբար, այնքան է աճապարել՝ համայնքի անունից հանդես գալու, Վարչապետին դիմելու, որ կարծես մոռացել է, որ հայտարարությունն իր կողմից ներկայացվում է որպես համայնքի կոլեկտիվ դիմում. հեղինակը հանդես է եկել անձամբ իր անունից՝ եզակի թվով (նյութին կից լուսանկարում այդ հատվածներն ընդգծված են):

 

Կարծում ենք՝ մեկնաբանություններն իսկապես ավելորդ են:  Համայնքի անունից հանդես եկող ամենևին ոչ ինքնագլուխ անհատներն, ովքեր, սակայն,  հաճախ բացահայտ ինքնագլխություն են դրսևորում, արդեն բավականաչափ վնաս են հասցրել Հայաստանի տնտեսությանը: Ինչպես ցույց տվեց օրերս տեղի ունեցած հանրահավաքը, վնասատուների այն պնդումները, թե իրենց հետևում ժողովուրդ կա կանգնած, բացարձակ սնամեջ են:

Այլևս պահն է՝ վերջ տալու խեղկատակությանը,  վերջ դնելու հակառացիոնալ իրավիճակին. ոչ ոք իրավունք չունի համայնքի անունից երկրի տնտեսությունը քայքայելու, այն շարունակաբար ջլատելու արտոնություն վերապահելու իրեն:

 

 

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.